Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Քաղաքականություն
14.03.2022 | 14:11Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
«Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»,- ասվում է հաղորդագրությունում։