4 մեքենայի մասնակցությամբ ողբերգական վթար Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում

Լուրեր

05.06.2026 | 16:15
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Պատժամիջո՞ց, շանտա՞ժ, թե՞ ապահարզան․ ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից
05.06.2026 | 16:10
«Արմատ մեդիա»-ի աշխատանքը դադարեցվել է․ իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները
05.06.2026 | 16:09
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
Բոլորը

Մարտի 12-ին՝ ժամը 21:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի շենքի մոտակայքում, բախվել են «Nissan Altima», «Toyota Prado», «Toyota Ipsum» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել Հ․ Պ․-ի (ծնված 2004 թ․) դին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Մ․ Բ․-ին (ծնված 1999 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։