Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք
Մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք, կատարվել է 58 թեստ։ Ստացիոնար բուժում է ստանում 23 քաղաքացի, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10120 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3060 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: