Ռուսաստանի հայերը՝ պատժամիջոցների ազդեցության մասին․ ի՞նչ են պատմում նրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական պատերազմը լրջագույն ազդեցություն է ունեցել տարածաշրջանում միգրացիոն հոսքերի վրա։ Դեռևս հստակ վիճակագրություն չկա, բայց նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ վերջին շաբաթներին հազարավոր ռուսաստանցիներ են Հայաստան ժամանել։ Սա նաև միգրացիոն ծառայությունն է փաստում։

Այս օրերին քիչ չեն նաև Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների վերադարձի դեպքերը։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից փախուստը, սակայն, մեր հայրենակիցներին չի ազատել խնդիրներից։

Շիրակի մարզից Ժիրայր Բարիկյանը Factor TV-ին պատմեց, որ իր ռուսական բանկային քարտից չի կարողանում Հայաստանում կանխիկացնել աշխատած գումարը, քարտն արգելափակվել է։ Մեկ այլ խնդրի մասին էլ բարձրաձայնեց՝ շատերն արդեն իսկ չեն կարողանում գումար փոխանցել Հայաստանում գտնվող իրենց ընտանիքներին։ Լուրջ խնդիր է նաև ռուբլու փոխարժեքի նվազումը։ Այսօր, օրինակ, 1 ռուբլին փոխանակման կետերում գնվում էր միջինը 4,2 դրամով։

Դժվարություններն ավելի շատ են հենց Ռուսաստանում։ 1,5 տարի առաջ Ռուսաստան տեղափոխված Նարինե Պետրոսյանը պատմում է՝ իր համար դժվարություններ է ստեղծել հատկապես փոխանցումների արգելքը։

Ավելի հոռետեսական կանխատեսումներ է անում Ռուսաստանում բնակվող քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ արձանագրելով, որ պատժամիջոցները Ռուսաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար արդեն իսկ մեծ խնդիրներ են ստեղծել։

«Որքան էլ ՌԴ իշխանությունները պնդեն, որ պատժամիջոցները չեն կարող ծնկի բերել ռուսական տնտեսական համակարգը, իրականում տեսնում ենք, որ դա սուտ է։ Վճարային համակարգերը կատաստրոֆիկ վիճակում են, խանութներում շաքարավազի ու պարենի հերթեր են։ Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը խորը ճգնաժամի մեջ է արդեն իսկ»,- ասաց Հարություն Մկրտչյանը։

Ավելի մտահոգիչ է դոլարային գործարքների և փոխանցումների անհնարինությունը։ Բացի այդ՝ կան գումարային գործարքների տարատեսակ սահմանափակումներ, օրինակ՝ յուրաքանչյուր քաղաքացի երկրից դուրս գալիս չի կարող իր հետ տանել 10․000 դոլարից ավելի գումար։

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր արևմտյան երկրներն ու ընկերությունները գրեթե ամեն օր հայտարարում են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Դա կարող է առաջիկայում ավելի լուրջ խնդիրների հանգեցնել ոչ միայն Ռուսաստանում, այլև այդ երկրի հետ սերտ տնտեսական կապեր ունեցող Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան