Ինչո՞ւ են վարձով տները մի քանի անգամ թանկացել․ խմորումներ անշարժ գույքի շուկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանում այս օրերին վարձով բնակարան գտնելը շատերի համար փորձություն է դարձել։ Գները կրկնապատկվել են, որոշ դեպքերում՝ եռապատկվել։ Պատճառը Ռուսաստանից և Ուկրաինայից մարդկանց մեծ հոսքն է Հայաստան։

Երևանում մեզ հանդիպած զբոսաշրջիկները նշում են՝ հյուրանոցներում էժան սենյակները սպառվել են, իսկ վարձակալության գները գնալով բարձրանում են։

Բնակարանների վարձակալության հայտարարություների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երևանի կենտրոնում բնակարանների ամսական վարձը 700-ից 2000 դոլար է կազմում։ Կենտրոնից մի փոքր մատչելի են Արաբկիրի բնակարանների վարձակալության գները՝ 600-ից 1200 դոլար, իսկ Երևանի մյուս թաղամասերում դրանք տատանվում են 300-ից 700 դոլարի սահմաններում։

Ռուսաստանից և Ուկրաինայից եկող քաղաքացիները հիմնականում տուն են վարձակալում մինչ այստեղ գալը՝ տելեգրամյան խմբերի միջոցով։

Անշարժ գույքի վարձակալության գների նման բարձրացումը խնդիրներ է առաջացրել ոչ միայն զբոսաշրջիկների, այլև Հայաստանում բնակվողների համար։ Հայաստանում միջին աշխատավարձին չհամապատասխանող գների և ոլորտում վերահսկողության բացակայության վերաբերյալ բողոքներ միշտ են եղել, հիմա՝ առավել ևս։ Շատերը պարզապես չեն կարողանում բնակարան գտնել, նույնիսկ բարձր գնով։

Անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը նշում է՝ օրական 30-40 հաճախորդի են սպասարկում։ Պատերազմի առաջին օրերին դեռ կարողանում էին իրենց դիմողների համար տանիք ապահովել, հետո բնակարան գտնելն ավելի բարդ դարձավ։

«Տանում էինք բնակարանը ցուցադրելու, այդ բնակարանը միշտ տրվում էր մինչև 200 հազարի սահմաններում, արդեն ցուցադրության գնալու ճանապարհին այդ բնակարանի արժեքը դարձավ 250 հազար դրամ, բնակարանը տեսան, ասացին՝ մի ժամվա մեջ կպատասխանենք, արդեն դարձավ 300 հազար, հետո սեփականատերն ասաց՝ ոչ, 400 հազար է»,- նշում է Հարությունովը։

Գործակալության ղեկավարի կարծիքով՝ չնայած պահանջարկի կտրուկ մեծացմանը՝ այս թանկացումն արհեստական է․ մարդիկ պարզապես փորձում են օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի առքուվաճառքի գներին, ըստ Հարությունովի՝ առայժմ էական փոփոխություններ չկան։

Գործակալության ղեկավարի խոսքով՝ Հայաստան եկող օտարերկրացիները, ծանոթ չլինելով երկրին, չեն էլ պատկերացնում գների բարձրացման իրական չափը, շատ դեպքերում էլ ընտրություն չունեն։

«Քանի դեռ իրենք այստեղի շուկային ծանոթ չեն, միգուցե իրենք գան Արաբկիրում 1 սենյականոց բնակարանը մոտ 1000 դոլարով վարձեն, հետո, երբ հասկանան, որ տան սեփականատերն առիթից օգտվել է, բարձր գին է պահանջել, կսկսեն այլ համայնքներում էլ նայել։ Այս պահին իրենց համար դա նորմալ է։ Պատկերացրեք` եկել են, դուրսն են մնացել, մարդն ընտանիքով է, երեխաները հետն են, և այս պահին այդ բնակարանն են իրեն առաջարկել, վարձում է»։

Հարությունովը չի բացառում, որ թանկացումը կշարունակվի։ Այնուամենայնիվ, նշում է՝ եթե բնակարան առաջարկողները շարունակեն առիթից օգտվել, հնարավոր է՝ կորսվի օտարերկրացիների մեծ ներհոսքից երկարաժամկետ կտրվածքով տնտեսական օգուտ քաղելու հնարավորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան