Ինչո՞ւ ենք ստեղծել ԵՏՄ շուկան․ պետք է պայմանավորվել՝ ՌԴ-ն ցորենը չթանկացնի ՀՀ-ի համար․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:36
Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 17:25
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային՝ Մոսկվայի մեղադրանքների ֆոնին
18.08.2026 | 17:15
Ուիլյամս քույրերը տևական ընդմիջումից հետո խաղացել են միասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:07
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
18.08.2026 | 16:56
Դնեպրոպետրովսկի մարզի 16 բնակավայրերից երեխաներով ընտանիքները հարկադիր տարհանվում են
18.08.2026 | 16:48
«Փաշինյանը հայերենի հրաշալի իմացություն ունի». Ռուզաննա Երեմյանը՝«կզացնել»,«չոքացնել» խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
Բոլորը

Դոլարի թանկացում, հացահատիկի և վառելիքի հնարավոր խնդիրներ այս թեմաների շուրջ Factor TV-ի տաղավարում զրուցել ենք տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ

Պարո՛ն Սարգսյան, սկսենք ամենակենցաղային թեմայից դոլարի գինն աճում է, և անհանգստություն կա՝ ի՞նչ է լինելու, մինչև ե՞րբ և որքա՞ն կարող է աճել։

-Սա հիմնականում կապված է նրա հետ, որ մեր տնտեսությունը խիստ կապված է Ռուսաստանի հետ, այնտեղ տեղի ունեցողն ակնթարթորեն ազդելու էր Հայաստանի արժույթի փոխարժեքի վրա, որովհետև Ռուսաստանը սահմանափակումներ է մտցնում շուկայում։ Այսինքն, 6 ամսով՝ մինչև սեպտեմբերի 9-ը, բանկերին արգելվել է արտարժույթ վաճառել ֆիզիկական անձանց։

Նախորդ տարի էլ թանկացում եղավ դոլարի և այլ արժույթների, բայց այն ժամանակ տնտեսագետների մի մասն ասում էր, որ դա հիմնարար պատճառներ չունի, ուղղակի իրարանցում է սկսվել։ Հիմա լուրջ պատճառներ կա՞ն։

-Հիմա հիմնականում շուկայական առաջարկի և պահանջարկի հիման վրա է։ Այս պայմաններում ևս ՀՀ ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, կարող է բավարար արտարժույթի իրացվելիություն ապահովել շուկային։ Բայց քանի որ խնդիրը միայն Հայաստանինը չէ, այլև Ռուսաստանից է գալիս, այս դեպքում պետք է ավելի բազմակողմանի նայել խնդրին։ Եթե դրամի փոխարժեքը, այնուամենայնիվ, տարբեր սահմանափակումներով պահվի նույն փոխարժեքով, և ռուսական ռուբլին անկում ապրի, ապա մեր տնտեսությանը դա այնքանով է վնաս, որ մեր արտահանողները մեծ վնասներ են կրելու։

-Հայաստանը նույնպիսի կախվածություն ունի Ռուսաստանից նաև հացահատիկի հարցում։ Եվ արդեն անհանգստություն կա ի՞նչ կարող է լինել։

-Հացահատիկի միջազգային գները, այո՛, կտրուկ բարձրանում են նաև այս հակամարտության ֆոնին, որովհետև թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հացահատիկ արտահանող երկրներ են, և երկուսն էլ պատերազմի մեջ են ներքաշված։ Քանի որ գործում է ընդհանուր ԵՏՄ շուկան, այնտեղ շուկաների միասնականացում, միասնական գնի որոշում կա, այդ ուղղությամբ բազմաթիվ քայլեր են իրականացվում և իրականացվելու են, ապա հարկավոր է ԵՏՄ շրջանակում քննարկել այս հարցը, որպեսզի ներքին շուկայում գործեն միասնական գներ։

-Այսինքն՝ եթե Ռուսաստանը թանկացնում է դրսի համար, չթանկացնի Հայաստանի համար։

-Այո՛, չթանկացնի այս երկրների համար, որովհետև գործընկեր երկրներ են։ Այսինքն՝ մենք, կոնֆլիկտի փաստացի անմիջական կողմ չհանդիսանալով, փաստացի տուժում ենք։ Հայաստանի մասով նման խնդիր չկա։ Իսկ ընդհանուր ԵՏՄ շրջանակում ճիշտ քաղաքականություն կլինի, որ այդ միասնական գնի սահմանումը, քանի որ Ռուսաստանն էլ հիմա չի կարող առանց արտահանման տնտեսություն վարել, պետք է իր ապրանքների համար այլ շուկաները մեծացնի։

Եթե Արևմուտքը հրաժարվում է ռուսական ապրանքներից, ապա այդ ապրանքներն ինչ-որ տեղ պետք է իրացնել։ Եթե ունես ապրանքի ավելցուկ, ապա դա հիմնականում ԵՏՄ շուկա պետք է գնա։ Ինչի՞ համար ենք այդ շուկան ստեղծել, որպեսզի կարողանանք այդտեղ ազատ առևտուր իրականացնել, և բոլոր երկրները փոխշահավետ պայմաններով օգտվեն դրանից։ Եվ շատ բնական է, որ ԵՏՄ շուկայական կարգավորման շրջանակում նաև այդ գները ֆիքսվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան