ՀՀ իշխանությունների կեցվածքը ճիշտ է. Խաչատուրյանը` ռուս-ուկրաինական պատերազմի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարություններն ու պահվածքը ճիշտ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը։

«Ես գտնում եմ, որ այն կեցվածքը, պահվածքը և հայտարարությունները, որոնք արվում են Հայաստանի իշխանությունների կողմից, դա ամենաճիշտն է։ Մենք բոլորս պիտի հուսանք և հնարավորինս ամեն ինչ անենք, որ մեկ օր առաջ պատերազմն ավարտվի։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է դա նշանակում, մեր մաշկի վրա դա զգացել ենք»,- ասաց նա։

Տնտեսական առումով իրականում լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ կան, ըստ Խաչատուրյանի, անկանխատեսելի երևույթներ կարող են տեղի ունենալ։ «Ոչ մի լավագույն տնտեսագիտական վերլուծություն կամ վերլուծաբան չէր կարող պատկերացնել, որ շատ կարճ ժամանակում մեր ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը կարող է հայտնվել այսպիսի լուրջ սահմանափակումների մեջ։ Եվ դրանից բխող հետևանքները մենք կանխատեսել մասամբ կարող ենք, բայց ամբողջապես չէ։ Ուղղակի պետք է կարողանանք մեր համակարգը պատրաստել, հատկապես ֆինանսական համակարգը, որպեսզի կարողանա և մեր քաղաքացիներին սպասարկել, և, ինչու չէ, նաև այն մարդկանց, ովքեր Հայաստան են ժամանել ու այստեղ ցանկանում են տնտեսական գործունեություն կազմակերպել։

Նորից եմ կրկնում՝ տնտեսագիտական ոչ մի չափանիշների մեջ չի մտնում այսօրվա ստեղծված իրավիճակը։ Եվ եթե փորձենք այդ տրամաբանության մեջ վերլուծական գնահատականներ տալ, այսօր կտանք, վաղը միանգամից դա կփոխվի։ Առանց այն էլ վերջին մեկ տարվա զարգացումները՝ համաշխարհային տնտեսական սահմանափակումները մի ուրիշ երևույթ էր, որին մենք ականատես եղանք՝ բարձր ինֆլյացիա և այլն։ Մինչև իքս ժամանակ, որը կարող է տևել մինչև տարվա վերջ, մենք դեռևս այս պրոբլեմներն ունենալու ենք։ Մեր Կենտրոնական բանկը օպերատիվ հետևում է, թ եինչ է տեղի ունենում միջազգային շուկաներում, որպեսզի կարողանան կառավարելի դարձնել մեր ֆինանսական համակարգը»,- նշեց Խաչատուրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: