Մարտի 15-ից ծխախոտի մի շարք փոխարինիչների օգտագործումը ևս կարգելվի հանրային սննդի վայրերում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում էր ծխախոտային սահմանափակումներին առնչվող օրենքի նախագիծ։ Ըստ այդմ՝ 2020 թվականին ընդունված և աստիճանաբար ուժի մեջ մտնող կարգավորումների մեջ ծխախոտի և դրա փոխարինիչների՝ հանրային սննդի վայրերում օգտագործման արգելքին վերաբերող օրենքում առաջարկվեց որոշակի լրացում կատարել։

Դրանով սահմանված էր մարտի 15-ից ուժի մեջ մտնող հանրային սննդի վայրերում ծխախոտի որոշակի փոխարինիչների արգելքի շրջանակում ավելացնել ևս մեկը։ Բացի այն, որ արգելված է լինելու ծխախոտի մի շարք փոխարինիչների, այդ թվում՝ սիգարի, էլեկտրոնային ծխախոտի և դրա միջոցով լուծույթների կիրառումը, նախագծով առաջարկվում էր ավելացնել «նյութ» բառը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

«Խոսքը պինդ նյութի մասին է, որը վերջերս է ներմուծվել Հայաստան։ Նիկոտին պարունակող, ծխախոտային արտադրատեսակների շարքին դասվող ցանկացած միջոց, այդ թվում՝ ծամախոտը, հանրային սննդի վայրերում արգելված կլինի»,-մանրամասնեց փոխնախարարը։

Նանուշյանը վստահ է, որ մարտի 15-ից բաց և փակ սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը կկարողանան կիրառել ամբողջությամբ։ Պաշտոնյայի խոսքով՝ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի նպատակը բնակչության առողջության պահպանումն է։

«Ուզում եմ հավաստիացնել, որ օրենքի մի շարք դրույթներ, որոնք արդեն իսկ ուժի մեջ են մտել, մեծ արդյունավետությամբ կիրառվում և վերահսկվում են։ Որպես օրինակ կարող եմ բերել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքը կամ ծխախոտային տաղավարների ցուցադրության արգելքը, որոնք, դուք էլ երևի նկատել եք, խանութներում ամբողջությամբ կիրառվում է։ Այդ օրենքի կիրառումը կախված է ոչ միայն վերահսկողության լիարժեք իրականացումից, այլ նաև մեր բնակիչների գիտակցությունից և իրազեկվածության աստիճանից։ Դրա ուղղությամբ նույնպես աշխատում ենք»,- պատգամավորներին հավաստիացրեց Նանուշյանը։

Նշենք, որ հրատապ կարգով խորհրդարան բերված նախագիծը քննարկվեց առաջին և երկրորդ ընթերցմամբ։ Քվեարկության արդյունքում օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց՝ իշխանական խմբակցության 65 կողմ ձայներով։ Դեմ ձայներ չկային, իսկ ընդդիմությունից 30 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց։ «Հայաստան» խմբակցությունից ձեռնպահ քվեարկությունը հիմնավորեցին նրանով, որ իրենք առաջարկում էին նախագծի քննարկումը հետաձգել մինչև սեպտեմբերի 15-ը, սակայն դա մերժվեց։

Մերի Մարտիրոսյան