«McDonald’s»-ից մինչև Starbucks, Coca-Cola-ից` Netflix.ՌԴ-ից հեռացող ընկերությունների ցանկն աճում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Արևմուտքը շարունակում է պատժել Ռուսաստանին՝ հույս ունենալով այդ կերպ ազդել Կրեմլի պատերազմելու ցանկության վրա։ 2 շաբաթվա ընթացքում արդեն մի քանի հարյուր ընկերություններ հայտարարել են Ռուսաստանում իրենց գործունեության, ներդրումների և մատակարարումների դադարեցման, խանութների փակման մասին։

Երեկ գործունեության դադարեցման մասին հայտարարեցին McDonald’s-ն ու Starbucks-ը։

Ռուսաստանում շուրջ 62․000 աշխատակից ունեցող McDonald’s-ի բոլոր՝ 847 կետերը կփակվեն։ Աշխատակիցները կմնան առանց աշխատանքի, բայց՝ ոչ աշխատավարձի։ Ղեկավարությունը հայտարարել է, որ առայժմ կշարունակի վճարել նրանց աշխատավարձերը։

McDonald’s-ը Մոսկվայում իր առաջին ռեստորանը բացել էր 1990 թվականին և օրական միլիոնավոր ռուսաստանցիների էր սպասարկում։

Ռուսաստանում գործունեությունն ամբողջությամբ դադարեցնում է նաև Starbucks-ը։ Երեկ գլխավոր տնօրեն Քևին Ջոնսոնն ասել է, որ իրենց լիցենզավորված գործընկերը Ռուսաստանում համաձայնել է անհապաղ դադարեցնել աշխատանքը։

Ռուսաստացիները կարող են զրկվել նաև Pepsi-ի և Coca-Cola-ի առաջարկած զովացուցիչ ըմպելիքներից։ Coca-Cola-ն 1988 թվականից է մտել ԽՍՀՄ շուկա, իսկ այսօր Ռուսաստանում 10 գործարան ունի։ Ընկերությունը, որը 1 միլիոն եվրո է նվիրաբերել Կարմիր խաչի ուկրաինական գրասենյակին, առայժմ չի հստակեցրել՝ միայն գործարաններն է փակում, թե նաև վաճառքն է դադարեցնում։ Coca-Cola-ն Ռուսաստանում մոտ 7․000 աշխատակից ունի։

Pepsico ընկերությունն էլ ամբողջությամբ դադարեցնելու է ներդրումներն ու գովազդային գործունեությունը, իսկ վաճառքի դադարեցումը կլինի մասնակի։ Ռուսական շուկայում արդեն 60 տարվա պատմություն ունեցող Pepsi-ն կշարունակի վաճառել իր արտադրած մանկական սնունդը, կաթնախառնուրդները, կաթն ու կաթնային արտադրանքը՝ այդպիսով պահպանելով շուրջ 20․000 աշխատատեղ վաճառքի ու սպասարկման բնագավառում, ևս 40․000-ը՝ գյուղատնտեսության ոլորտում։

Նմանատիպ մոտեցում են ցուցաբերել նաև յոգուրտներ, կաթնամթերք ու մանկական սնունդ առաջարկող Danone-ն ու սննդամթերք, հիգիենիկ միջոցներ առաջարկող Unilever ընկերությունները։ Նրանք հայտարարել են, որ ապրանքների արտահանումը Ռուսաստան կդադարեցվի, սակայն ՌԴ-ում արտադրված ապրանքների մատակարարումը կշարունակվի։

Ավելի վաղ Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարել էին նաև Pizza hut-ն ու KFC-ն։

Չնայած սոցցանցերում բազմաթիվ ռուսաստանցիների մեկնաբանություններին, որ ոչ մի ահավոր բան տեղի չի ունեցել և փոխարենը կարելի է օգտվել տեղական արտադրանքից, այնուամենայնիվ, շատ մասնագետներ վստահ են, որ այս իրավիճակը կարող է պարենային լուրջ խնդրի առաջ կանգնեցնել Ռուսաստանին։

Ավելի վաղ, բոլոր վաճառքի կետերի ու օնլայն խանութների ժամանակավոր փակման մասին էր հայտարարել նաև կոսմետիկայի հայտնի բրենդ L’Oréal-ը, որը ռուսական շուկա էր մտել 32 տարի առաջ։ Ռուսաստանում վաճառվող արտադրանքի 54 տոկոսն արտադրվում էր տեղում։ Ընկերությունը նաև Ռուսաստանի տարածքում ներդրումների դադարեցման մտադրության մասին էր հայտարարել, մինչ այդ էլ հայտնել էր, որ նյութական օգնություն և հոգեբանական աջակցություն է տրամադրում այն ​​աշխատակիցներին, ովքեր չեն կարողացել լքել Ուկրաինան ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո: Ընկերության տվյալներով՝ ուկրաինացի 326 աշխատակիցների մեծ մասը մնացել է երկրում։

Ռուսաստանում նախորդ օրերին գործունեությունը դադարեցնելու մասին են հայտարարել նաև Adidas-ը, Nike-ը, Zara-ն, Mango-ն, H&M-ը:

Հետ չեն մնացել նաև խոշոր տեխնոլոգիական ընկերությունները՝ Samsung, Nokia Microsoft։ Ռուսաստանում չեն գործում Apple pay-ը, Samsung pay-ն ու Google pay-ը, բեռնափոխադրում չեն իրականացնում խոշոր՝ DHL և FedEx ընկերությունները։ Չեն աշխատում վճարային մի շարք համակարգեր՝ Paypal-ն արգելել է նոր օգտատերերի գրանցումը, Mastercard-ն ու Visa-ն արգելել են նոր քարտերի տրամադրումը պատժամիջոցների տակ գտնվող բանկերին, Western union-ը չի աշխատում այդ բանկերի հետ, իսկ SWIFT-ն այդ բանկերն անջատել է համակարգից։

Paramount, Warner Bros, Walt Disney Company և Sony ընկերությունները դադարեցրել են իրենց ֆիլմերի վարձույթը Ռուսաստանի տարածքում։ Formula 1-ը չեղարկել է Սոչիում կայանալիք Գրան պրին, FIFA-ն և UEFA-ն Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին հեռացրել են միջազգային մրցաշարերին մասնակցությունից։ Ռուսական տիրույթում գործունեությունը կասեցնելու մասին են հայտարարել Netflix-ը, Megogo-ն, Booking.com-ը։

Պատժամիջոցներից զերծ չի մնացել նաև ավիացիան։ Եվրոպական լիզինգային ընկերությունները մարտի 8-ից դադարեցրել են վերապահովագրման պայմանագրերի գործողությունը։ Լիզինգով ինքնաթիռներ տրամադրող ընկերությունները Ռուսաստանից հետ են պահանջում իրենց օդանավերը, իսկ ապահովագրող ընկերությունները հրաժարվում են ապահովագրել ինքնաթիռները, Boeing-ն ու Airbus-ը հրաժարվում են ծրագրային թարմացումն ապահովել՝ այսպիսով անհնար դարձնելով թռիչքները Ռուսաստանից։

Մեկ տասնյակից ավելի ավտոարտադրողներ ևս դադարեցրել են մատակարարումները, փակել են գործարաններն ու սպասարկման կետերը։

Ռուսաստանին պատժամիջոցներով զսպելու փորձ անող ընկերությունների թիվն ավելանում է ժամ առ ժամ՝ գործազուրկ դարձնելով տասնյակ հազարավոր ռուսների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան