Արցախում գազատարի պայթեցումն Ադրբեջանի կողմից տնտեսական գրոհի արդյունք էր. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

«Հատկապես վերջին 10 օրերին շփման գծի տարբեր ուղղություններով և՛ Արցախի, և՛ Հայաստանի, Ադրբեջանը դիմում է տարբեր բնույթի սադրանքների: Մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ կան որոշակի մտահոգություններ ու վարկածներ. «Ադրբեջանը թույլ չի տալիս տեղում վերականգնողական աշխատանքներ իրականացնել, նաև տեղում որոշակի իրավապահ մարմինների գործառույթների շրջանակներում աշխատանքներ իրականացնել ու դեռևս վերջնական եզրահանգում չկա: Բայց մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն է արել, քանի որ գազատարի վերահսկողությունը ադրբեջանական զորքերի հատվածում է ու այդ ահաբեկչական գործողությունը կարող էին նրանք անել»:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանագծի Երասխի հատվածում ունեցել ենք ադրբեջանական կողմից իրականացված ագրեսիա, որի արդյունքում ունենք մեկ զոհ, մեկ վիրավոր Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, ինչպես նաև Մարտունու շրջանի Նոր Շեն հատվածում։ Թաղավարդ գյուղի հատվածում Ադրբեջանը դրսևորում է տարբեր բնույթի սադրանքներ, որոնք սկսվում են հրաձգային նետերից արձակված կրակահերթերով, փոքր հրետանու ականանանետի կիրառմամբ, ինչպես նաև հոգեբանական գրոհի իրականացմամբ, որը արտահայտվում է բարձրախոսների միջոցով հայկական բնակավայրերի ուղղությամբ մուղամների և նաև զգուշացնող հայտարարությունների տարածումով:

Այդ հայտարարությունների հիմքում դրված է հետևյալ միտքը, որ դուք պետք է հեռանաք այս հատվածներից, որովհետև սրանք մեր հողերն են, թե չէ հակառակ դեպքում վաղ թե ուշ մենք դա անելու ենք ուժի կիրառման միջոցով: Ընդ որում, բարձրախոսներից բացի՝ ադրբեջանցի զինվորները տարբեր ուղղություններով գոռում են, որ մենք վաղ թե ուշ մտնելու ենք և բոլորիդ կոտորելու ենք:

Այսինքն՝ կա հստակ Ադրբեջանի կողմից իրականացնող համակարգային գրոհ առաջին հերթին Արցախի ուղղությամբ, որը ստանում է գրոհի տարբեր բնույթներ՝ ռազմականից մինչև հոգեբանական, նաև տնտեսական, որն արտահայտվում է գազատարի պայթյունով: Եվ այս ամենի մասին ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանք չի եղել»,- նշեց Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: