Ավազակային հարձակում բենզալցակայանի վրա. հանցագործությունը բացահայտվել է

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 5-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի բենզալցակայանի վրա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.00-ի սահմաններում գազալցակայանի աշխատակիցը հարակից տարածքում նկատել է երկու դիմակավորված անձանց, որոնցից մեկը մտել է սենյակ և ինքնաձիգով մեկ անգամ կրակել հատակին՝ պահանջելով փող, ապա դրամարկղից հափշտակել է մոտ 150000 դրամ և դիմել փախուստի. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Կումայրիի, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է գազալցակայանի վրա ավազակային հարձակումը կատարած անձանց ինքնությունը: Կասկածյալները՝ Գյումրի քաղաքի 27 և 31 տարեկան երկու բնակիչներ, մարտի 7-ին բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին, ապա ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն: Նրանք ձերբակալվել են:

Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 27-ամյա գյումրեցու տանը և ավտոտնակում: Հայտնաբերել է «ԱԿՄ-47» տիպի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ, փամփշտատուփ՝ լիցքավորված չորս փամփուշտով, 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ, 1 մուրճ, 14 դանակ:

Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: