Որքանով է հավանական դեֆոլտը Ռուսաստանում. պատժամիջոցները լուրջ հետևանքներ կունենան Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
Բոլորը

ՌԴ-ն շարունակում է տնտեսական հարվածներ ստանալ Ուկրաինա ներխուժման համար։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեկ հայտարարեց, որ Կանադան պատժամիջոցներ է սահմանել տասը ռուսաստանցիների նկատմամբ, որոնք Ուկրաինա ներխուժման մասնակից են։ Ցուցակում ընդգրկված են նախկին ու ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ։

Ճապոնիան իր հերթին արգելել է նավթավերամշակման սարքավորումների արտահանումը Ռուսաստան և պատժամիջոցներ է հայտարարել ևս 20 ռուսաստանցիների նկատմամբ։ Պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում են ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, Չեչնիայի ղեկավարը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել ԵՄ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին։ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ում գործող մի քանի տասնյակ պաշտոնյաների, լրագրողների ու գործարարների նկատմամբ։ Միացյալ Նահանգներն էլ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ։

Տևական քննարկումներից հետո Արևմուտքը որոշեց նաև ռուսական բանկերը SWIFT միջազգային վճարային համակարգից անջատելու մասին։ Բացի այդ, տարբեր ոլորտների բազմաթիվ ընկերություններ հայտնել են Ռուսաստանում իրենց մասնաճյուղերը փակելու և այդ երկրում գործունեությունը դադարեցնելու մասին։ ԵՄ երկրների առաջնորդները պատրաստվում են քննարկել ռուսական նավթից, գազից և ածխից հրաժարվելու հարցը, համապատասխան նախագիծն արդեն պատրաստ է։

Նշենք, որ Ռուսաստանն այս պահին արդեն իսկ իր դեմ սահմանված պատժամիջոցներով դարձել է աշխարհում ամենաշատ սահմանափակումների ենթարկված երկիրը՝ առաջ անցնելով անգամ Իրանից։ Եվրոպական երկրների և ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ուղղված են գրեթե բոլոր ոլորտներին։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ այս պատժամիջոցները վերջին հարյուրամյակի ընթացքում ամենամեծն են ծավալով։ Հետևաբար, դրանց ազդեցությունն էլ այդ երկրի վրա չափազանց մեծ է լինելու։

«Ամենամեծ հարվածը, որ ռուսական տնտեսությունն ունենալու է՝ ավիափոխադրումներն են, ՌԴ ավիափոխադրողներն ընկել են սանկցիաների տակ և այդ առումով լուրջ կորուստներ են ունենալու։ Ներկայում ավիափոխադրումներն ապահովում են բիզնես կապերը, այս մասով լուրջ կորուստներ կլինեն։ Ռուս փորձագետների կողմից նախնական կանխատեսում կա, որ մինչև 5 տոկոս տնտեսական անկում կլինի»,- ասաց նա։

Չնայած այս և բիզնեսի մի շարք այլ ճյուղեր կտուժեն, սակայն Ռուսաստանը դեֆոլտի առջև չի կանգնի, կարծում է տնտեսագետը։ Սա այն պատճառով, որ այդ երկիրն արտաքին պարտքի մեծ ծավալ չունի և ներքին պահուստների միջոցով կարող է որոշակիորեն մեղմել պատժամիջոցներին հետևած մարտահրավերները։

Մյուս կողմից՝ պատժամիջոցներն անուղղակիորեն ինչպե՞ս կազդեն մեր երկրի վրա։ Հայտնի է, որ Հայաստանի ամենամեծ առևտրաշրջանառությունը հենց Ռուսաստանի հետ է, հետևաբար, ըստ տնտեսագետի, այսպես թե այնպես պատժամիջոցներն իրենց ազդեցությունը թողնելու են մեր տնտեսվարողների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան