600 եվրո՝ Ռուսաստանից Հայաստան ավիատոմսի համար․ որոնք են ավիատոմսերի կտրուկ թանկացման պատճառները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ռուսաստանից Հայաստան օրական 35-40 չվերթ է իրականացվում։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանից դեպի Հայաստան ժամանումների մեծ հոսք սկսվեց։ Եվ մինչ մասնագետները տնտեսական օգուտներն են հաշվարկում, Հայաստան ժամանողները օդանավի տոմսի գներից են դժգոհում։ 

Ռուսական «Ուրալյան ավիաուղիները» մարտի 5-ին չեղարկել է Հայաստանի ու ևս 4 երկրի ուղղությամբ բոլոր չվերթները։ Մարտի 8-ից էլ ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունն է դադարեցնելու միջազգային բոլոր չվերթները՝ բացառությամբ դեպի Բելառուս թռիչքների։ 

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ռուսական ավիաընկերությունները հայտնվեցին Արևմուտքի պատժամիջոցների տակ։ Եվրոպական լիզինգային ընկերությունները հայտարարեցին, որ մարտի 8-ի գիշերը դադարեցվում է վերապահովագրման պայմանագրերի գործողությունը։ Լիզինգով ինքնաթիռներ տրամադրող ընկերությունները Ռուսաստանից հետ են պահանջում իրենց օդանավերը։ Ռուսական ավիաընկերությունները շահագործում են շուրջ 1000 ուղևորատար ինքնաթիռ, որոնցից 770-ը լիզինգով է վերցված։ Բացի այդ, ապահովագրող ընկերությունները հրաժարվում են ապահովագրել ինքնաթիռները, Բոինգն ու Էյրբասը հրաժարվում են ծրագրային թարմացումն ապահովել։ Կարճ ասած՝ թռիչքներն անհնար են դառնում։ Այս ամենին գումարվեց նաև Ռուսաստանից դեպի Հայաստան թռիչքների մեծ պահանջարկն ու այսպիսի պատկեր ստացվեց։ 

Ամեն դեպքում՝ տոմսերի գների աճը տնտեսագետը մեծամասամբ կապում է պահանջարկի մեծացման հետ, քանի որ շուկան մրցակցային է, կան տարբեր խաղացողներ։ Ինչ վերաբերում է հնարավոր կարտելային համաձայնությանը, երբ խաղացողները միասին պայմանավորվածություն են ձեռք բերում ու բարձրացնում գինը․ ըստ տնտեսագետի՝ առանձին ուսումնասիրությունը պետք է պարզի։

Ռուսաստանից Հայաստան փոխադրում իրականացնող «Արմենիա» ավիաընկերությունից Factor TV-ին տեղեկացրեցին, որ գները ոչ թե բարձրացել են, այլ էժան տոմսերն են սպառվել, մնացել են միայն բիզնես դասի տոմսերը։ 

Առաջիկա ծրագրերի մասին կանխատեսումներ անել ընկերության փոխտնօրենը չի ցանկանում՝ այս պահին կա այն, ինչ կա։  

Ավելացել են նաև դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան չվերթների գները, որտեղ նախկինում հնարավոր էր տոմս ձեռք բերել ամենացածր արժեքով։ 

Հայաստանը ստեղծված իրավիճակում կարող էր շահեկան վիճակում հայտնվել՝ բավարարելով ռուսական շուկայի պահանջարկները, այդ թվում՝ դեպի Եվրոպա մեկնել ցանկացող քաղաքացիների տեղափոխումն ապահովելով և Ռուսաստանից Հայաստան նոր չվերթներ ավելացնելով, ասում են ոլորտի մասնագետները։ Դա, սակայն, հնարավոր չէ, քանի որ հայկական գրանցմամբ օդանավերը 2019 թվականից ԵՄ-ի «սև ցուցակում» են և արգելված է թռիչքները դեպի ԵՄ երկրներ, իսկ կոմերցիոն միջազգային թռիչքներ իրականացնելու հնարավորություն ունեցող օդանավերը Հայաստանում քիչ են։ Ստացվում է, որ Հայաստանն առայժմ միայն կարող է շահել մեր երկիր մեծ թվով ռուս զբոսաշրջիկների ժամանումից։ Առաջիկա օրերի համար Երևանի՝ Booking.com կայքում գրանցված կացարանները՝ հյուրանոցներ, հոսթելներն ու բնակարաններ, արդեն 95%-ով ամրագրված են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան