ՄԻՊ-ը` Փաշինյանի վերջին աղմկահարույց ելույթի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անթույլատրելի է համարում ԱԺ-ում պատգամավորների և կառավարության անդամների բառապաշարը։

Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարց թե ինչ գնահատական կտա երեկ ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած միջադեպին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց ելույթին:

«Ընդհանրապես մեր երկրում և Ազգային ժողովում սուր է արտահայտվում քաղաքական բանավեճը, ընդ որում` երկուստեք։ Այն շատ բևեռացված է, ու անթույլատրելի բառապաշար է օգտագործվում։ Ինքս ընտրության ընթացքում առաջարկել եմ ատելության խոսքի հակազդման ուղղված քննարկումներ անցկացնել ԱԺ պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների և առհասարակ քաղաքական գործիչների մասնակցությամբ, որպեսզի նիստերի դահլիճում բառապաշարի հետ կապված կանոններ սահմանվեն»,- նշեց Գրիգորյանը։

Նորընտիր ՄԻՊ-ն ընդգծեց, որ ինքը լարվում է ոչ թե հնչող բառերից, այլ երևույթից. «Ունենք խնդիր և հիմա այդ ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու»։

Մանրամասները՝ տեսանյութում: