Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Վերջին երկու օրերին Հայաստանը գտնվում է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, հանրապետության ամբողջ տարածքում դիտվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով. տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Հանրապետության առանձին շրջաններում, մասնավորապես Ամասիայում, Ֆանտանում, Ապարանում, Ամբերդում, Արագած լեռան մերձգագաթային մասում երկու օրում դիտվել է ամսական նորմայի 40-60 տոկոսի չափ տեղում։

Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Արագած լեռան մերձգագաթային մասում հասնում է 129սմ, Ամբերդում և Ջերմուկում՝ 56սմ, Ամասիայում և Հրազդանում՝ 35սմ։

Մարտի 3-ի ցերեկը և մարտի 4-ին մինչև կեսօր բոլոր շրջաններում տեղումները շարունակվելու են: Հատկապես ինտենսիվ տեղումներ, առանձին հատվածներում նաև ամպրոպներ են սպասվում այսօր՝ գիշերային ժամերին, այսօր ցերեկը սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։

Մարտի 4-ին կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը մարտի 4-ին և 5-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։