Թևակոխել ենք բարեփոխումների ժամանակաշրջան․ Սուրեն Պապիկյանը՝ ԳՇ-ում փոփոխությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ինչո՞վ է պայմանավորված Գլխավոր շտաբի պետի, պետի տեղակալի ու վարչության պետերի փոփոխությունները: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին այս հարցն ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, չե՞ք կարծում, որ Եվրասիական տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ԳՇ-ում այդքան մեծ փոփոխությունները շատ ավելի են մեծացնում այն սպառնալիքները, որոնք փոխանցվում են նաև մեր տարածաշրջանին», – հետաքրքրվեց պատգամավորը:

Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ եթե հետևեն տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու փոփոխություններին ու միայն առաջնորդվեն ըստ այդմ, հնարավոր է՝ որևէ փոփոխություն ընդհանրապես չանեն:

«Վերջին մի քանի տարիներին զարգացումների ընթացքն այնպիսին է, որ տեղի են ունենում իրադարձություններ, որը վաղօրոք հնարավոր չէ կանխորոշել, բայց, միևնույն ժամանակ, բարեփոխումները անհրաժեշտ են ու ուշանում են:

Ու մենք այսօր չենք կարող հապաղել, իրավունք չունենք հապաղելու: Մենք թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան, վստահ եմ՝ վաղուց ժամանակն է, որ նաև պաշտպանական գերատեսչությունում պիտի վստահել, պիտի հնարավորություն տալ պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին, ես չեմ ուզում սա կապել անձերի հետ, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարող չասել, որ ամեն ինչ կախված է անձերից»,- նշեց Պապիկյանը:

Նրա հավաստմամբ՝ ՊՆ-ում բոլոր կադրերն իրենց տեղում են, ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտն էլ իրավական բոլոր հիմքերը տալիս է նրան ընդունել որոշումներ, կատարել ցուցումներ ու հրամաններ:

«Կարծում եմ՝ որևէ վտանգ մենք սրանով չենք բերել ու չենք պատրաստվում բերել, ավելին, ամեն ինչ միտված է նրան, որ օր առաջ ունենանք ավելի մոտիվացված հրամկազմ ու սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր սպաներին. բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ նրանց բարեկամ, ծանոթ ու այլ կապերից»,- նշեց պաշտպանության նախարարը:

Տիգրան Աբրահամյանն արձագանքեց՝ նկատելով, որ պատերազմի հետևանքով կան վիրավորված սպաներ, որոնք այս պահին շարունակում են մնալ կադրային ռեզերվում:

Պապիկյանը վստահեցրեց, որ բոլոր արժանի մարդիկ հնարավորինս օբյեկտիվ կերպով կզբաղեցնեն իրենց արժանի տեղը:

Մանրամասները՝ տեսանյութում: