Փաշինյանը ոչ ոքի չի լսում, նա ազդեցության տակ չի ընկնում. Խաչատուր Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին էլ չի լսում, նկատի ունեմ՝ ոչ մեկի ազդեցության տակ չի ընկնում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով իր պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանի վրա ազդեություն չի ունեցել նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի առաջադրման հարցում:

Նրա խոսքով՝ Փաշինյանը ոչ մեկի ազդեցության տակ չի ընկնում, նա բոլորին լսում է, վերլուծում ու իր որոշումները կայացնում։ Պատգամավորը վստահ է, որ հազարավոր մարդիկ գիտեն այդ մասին։

«1990-ականներին նույնպես բազմաթիվ խոսակցություններ կային, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Վանո Սիրադեղյանի  մոտ է աշխատում։ Այսպիսի մտքերը խանգարում են պետության զարգացմանը։ Բոլորը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը որևէ մեկի ազդեցության տակ չի ընկնում»,- նշեց Սուքիասյանը։

Նրա դիտարկմամբ՝ տասնյակ սխալներ են թույլ տրվում, նախկինում էլ եղել են միգուցե ավելի շատ կամ քիչ սխալներ. «Բայց հիմքն ուրիշ է: Այսօր Հայաստանի արժեքը ժողովրդավարության բարձր մակարդակն ու կոռուպցիայի ցածր մակարդակն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: