Նախագահը պետք է իշխանության տարբեր թևերի հետ ներդաշնակ աշխատի. Վահագն Խաչատուրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

«ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ հանրապետության նախագահը երկրի գլուխն է: Նախագահը նաև համայն հայության նախագահն է, ինչը լիազորություն չէ, այլ առաքելություն և չափազանց մեծ պատասխանատվություն»- այս մասին ԱԺ այսօրվա նիստում նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց պատգամավոր Իշխան Զաքարյանը և հետաքրքրվեց, թե նախագահի թեկնածուն ինչ տեսլական ունի, որի միջոցով կարող է կարևոր երկխոսություն սկսել թե՛ հայաստանյան հասարակության, թե՛ աշխարհասփյուռ հայության հետ:

«Բոլորս պարտավոր ենք համայն հայության խնդիրները մեր խնդիրները դարձնել, այսինքն՝ մենք մեր ապագան տեսնում ենք միասին լինելով, ապագան պետք է կերտենք միասին և խնդիրները լուծենք միասին. այդտեղ նախագահի ինստիտուտն իր յուրահատուկ անելիքն ունի՝ իր լիազորությունների շրջանակում համագործակցելով կառավարության, Ազգային ժողովի հետ:

Չի կարող իշխանության թևերի մեջ այնպիսի իրավիճակ լինել, որը կխանգրի պետության զարգացմանը: Երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է ներդաշնակություն ապահովել, դա քաղաքական շահարկումների տեղիք տվեց, իրականում պետք է լինի ներդաշնակություն. դա չի նշանակում, որ ինչ-որ ասվում է, իրար հետ համաձայն ենք, ու վերջ:

Ես գտնում եմ, որ հանրապետության նախագաը պետք է աշխատի իշխանության բոլոր թևերի հետ, ինչպես նաև ոչ իշխանական թևերի՝ կուսակցությունների, ՀԿ-ների, նաև Սփյուռքի կազմակերպությունների հետ»,- պատասխանեց Խաչատուրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: