Ադրբեջանի նախագահի ելույթներն ակնհայտորեն հասնում են ֆաշիզմի դրսևորումների․ ՀՀ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

«Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականության հետևանք է, որը եղել է և խորհրդային տարիներին, և շարունակվում էր նաև այդ պետության անկախացումից հետո»,- «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում» խորագրով հանրային քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ուղեկցվել է հսկայածավալ ատելության և թշնամանքի քարոզով, որը խրախուսվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից:

«Արմենոֆոբիան իր գործնական արտահայտությունն է գտնում Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում։ Նա հնչեցնում է սպառնալիքներ, վիրավորանք և թշնամական բնույթի արտահայտություններ է անում հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ։ Նրա ելույթներն այնպիսինն են, որ ակնհայտորեն հասնում են անգամ ֆաշիզմի դրսևորումների: Ադրբեջանի իշխանությունների համար, ցավալիորեն, հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է»,- նշեց Գրիգորյանը:

Նա հատկանշական է համարում, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում, հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս և այլ վայրագություններ կատարելիս, Ադրբեջանի ԶՈՒ ծառայողները օգտագործում էին այն նույն արտահայտությունները, որոնք օգտագործում էր և օգտագործում է Ադրբեջանի նախագահը:

Քրիստինե Գրիգորյանը շեշտեց, որ թե 44-օրյա պատերազմի ընթացքում, թե պատերազմից հետո, պետության կողմից հովանավորվող հայատյացության քարոզն Ադրբեջանում ստացել է իր ամենածայրահեղ դրսևորումները: Ըստ մարդու իրավունքների պաշտպանի այդ քարոզը երկու հիմք ունի՝ էթնիկ և կրոնական:

Ըստ ՄԻՊ-ի, Միջազգային դատարանի կողմից կիրառված հատուկ միջոցի խախտման մասին է վկայում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը, որի առաջադրանքը հայկական մշակութային ժառանգության կեղծումն ու ոչնչացումն է:

Մանրամասները՝ տեսանյութում: