ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել է սահմանափակել «Էխո Մոսկվի»-ի և «Դոժդ»-ի գործունեությունը

Լուրեր

18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:00
ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:49
Ինժեներ՝ 70 հազար դրամ աշխատավարձով․ ինչ է հայտարարագրել «Ալյանս»-ի առաջին համարը
Բոլորը

ՌԴ գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզորից» պահանջել է սահմանափակել «Էխո Մոսկվի»-ի և «Դոժդ» հեռուստաալիքի հասանելիությունը՝ պնդելով, որ դրանք Ռուսաստանում ճանաչվել են որպես օտարերկրյա գործակալներ, գրում է Interfax-ը:

Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջն ուղարկվել է «Էխո Մոսկվի»-ի և «Դոժդ»-ի կայքերում «ծայրահեղական գործունեության, բռնության, ինչպես նաև կանխամտածված կեղծ տեղեկությունների նպատակային և համակարգված տեղադրման կապակցությամբ»: Ըստ դատախազության՝ եթե ​​խախտումները չվերացվեն, լրատվամիջոցներին սպառնում է արգելափակում։

«Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն ասել է, որ ռադիոկայանը ծանուցումներ չի ստացել գլխավոր դատախազության պնդումների մասին, սակայն վստահ է, որ իրենք օրենքը չեն խախտել։

«Սովորաբար նման ծանուցումներ է ստանում «Էխո Մոսկվի» կայքի գլխավոր խմբագիրը, սակայն մենք ոչինչ չենք ստացել․․․Մենք հավատում ենք, որ ոչինչ չենք խախտել, ոչ մի խախտման հետք չենք տեսնում»,- ասել է Վենեդիկտովը «Ինտերֆաքս»-ին։