Ռուսները պատրաստ են գնալ «մինչև վերջ»․ սա գոյապայքար է՝ ասում է Զելենսկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 20:25
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
24.03.2026 | 20:12
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
24.03.2026 | 20:00
Իրանը բարձրացրեց պատերազմի գինը․ Թրամփը պատերազմից դուրս գալու ելք է փնտրում․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 19:50
Ինչի համար են ամենաշատը ծախսում թոշակառուները. ՀԱՐՑՈՒՄ
24.03.2026 | 19:43
Քոչարյանի անունից կեղծ հայտարարություն է տարածվում․ նա վարչապետի թեկնածությունից հրաժարվելու մասին չի հայտարարել
24.03.2026 | 19:30
«Թմրանյութի, զինվորի սննդի ու զենքի վաճառք ա եղել»․ աղմկահարույց մեղադրանքներ՝ Սասուն Միքայելյանին և ԵԿՄ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 19:26
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում
24.03.2026 | 19:22
«Ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ». Եվրահանձնաժողովի ղեկավար
24.03.2026 | 19:13
Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում համավարակների վերաբերյալ միջկառավարական բանակցությունների համակարգող
24.03.2026 | 19:00
Փաշինյանը խոսում է Ալիևի և Էրդողանի հետ, Պուտինի հետ ինչո՞ւ չխոսի․ աշխարհը վտանգավոր է, բալանս է պետք պահել․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 18:49
Ըստ մեղադրանքի՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը շուրջ 187 միլիոն դրամ է հափշտակել․ երկու անձի մեղադրանք է առաջադրել, գործը դատարանում է
24.03.2026 | 18:38
Լիտվայում Բելառուսի հետ սահմանի մոտ ուկրաինական ԱԹՍ է ընկել
24.03.2026 | 18:29
Հայտնի են սեղանի թենիսի Հայաստանի չեմպիոնները
24.03.2026 | 18:20
Զարմանում եմ՝ ո՞նց կարող է մարդ իր դեմ ցուցմունք տալ, այն էլ ԱԺ ամբիոնից․ Լիլիթ Մինասյանը՝ Արծվիկ Մինասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 18:18
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հայտարարագրման վերահսկողության և ընտրական թափանցիկության հարցեր
Բոլորը

Ավելի քան 10 մարդ է զոհվել, ևս 35-ը` վիրավորվել Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովում ռուսական հրթիռային հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյին։

«Ազատության հրապարակը խոցվել է թևավոր հրթիռով. նմանատիպ հրթիռով ևս մեկ հարված է եղել փրկարարների ժամանելուց հետո, այն ևս դիպել է շենքին։ Շրջխորhրդի շենքի 1/3-ը փլուզվել է»,- նշել է Գերաշչենկոն։

Վլադիմիր Զելենսկին այս գործողությունը որակել է «անթաքույց ահաբեկչություն»։

Սրան զուգահեռ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական բանակը ռազմական գործողությունները կշարունակի՝ մինչև, իր ձևակերպմամբ, «առաջադրված նպատակներին հասնելը»։ Ըստ նախարարի՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների գլխավոր խնդիրը Ռուսաստանն Արևմուտքի ռազմական սպառնալիքից պաշտպանելն է։

Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիվանագետների կողմից բուռն ծափահարությունների է արժանացել Եվրախորհրդարանում տեսակապով ելույթի ժամանակ՝ ներկաներին հայտարարելով, որ իր երկիրը «կռվում է գոյատևման համար»։

Ժնևում Զինաթափման հարցերով ՄԱԿ-ի կոնֆերանսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ տեսակապով ելույթի ժամանակ եվրոպական և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ լքել են դահլիճը։ Լավրովը հայտարարել է, որ անձամբ չի մասնակցում ՄԱԿ-ի կոնֆերանսին, իր բնորոշմամբ՝ Ռուսաստանի դեմ «վրդովեցուցիչ» պատժամիջոցների պատճառով։

«Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը չի ունեցել և չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ, հակառակը պնդել՝ նշանակում է դիտավորյալ կեղծ պատկեր ստեղծել, կոծկել իրական մեղավորների գործողությունները, որոնք իրապես մեղավոր են Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի ոչնչացման համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան