«Տվյալագիտության» եւ «ՏՏ վաճառքների» դասընթացներ․ մասնագետների պահանջարկը շարունակում է մեծանալ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Փետրվարի 22-ին PMI Science գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Տվյալագիտության» (Data Science) եւ «ՏՏ վաճառքների» (IT Sales) դասընթացները հաջողությամբ ավարտած ուսանողների հավաստագրերի հանձման արարողությունը։

Դասընթացների շարքը կազմակերպվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ունեցել է դիմորդների մեծ ակտիվություն թե՛ Երեւանում, թե՛ մարզերում։ Պատերազմի մասնակիցների համար դասընթացներն անվճար են եղել։
Ինչպես նշել է «Բի Էս Սի» օպերացիոն մենեջեր Աննա Գևորգյանը, «Տվյալագիտության» (Data Science/Analytics) դասընթացին դիմել է մոտ 580 ուսանող, որոնցից մասնակցել և հաջողությամբ ծրագիրը ավարտել է 297-ը։ «ՏՏ Վաճառքներ» (IT Sales) դասընթացին դիմել է մոտ 260 հոգի, մասնակցել եւ ավարտել՝ 120 ուսանող:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը, կարեւորելով ոլորտի զարգացման համար նման դասընթացների իրականացումը, նշել է, որ ծրագիրը շարունակվելու է նաեւ այս տարի: Նրա խոսքով՝ այս տարի դասընթացներ կկազմակերպվեն ոչ միայն սկսնակ, այլեւ միջին եւ բարձր մակարդակի մասնագետների վերապրոֆիլավորման համար:

Որպես բիզնեսի ներկայացուցիչ, Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի Տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանը հավելել է, որ մասնավոր ոլորտի համար էլ շատ հետաքրքիր է Հայաստանում տվյալագիտության բարձր որակավորում ունեցող մասնագետներ ունենալը։ Կենտրոնի տվյալագիտության բաժնում աշխատում է մոտ 20 մասնագետ, այս պահին հա թափուր 5 հաստիք: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տվյալագետների պահանջարկը մեծ է և էլ ավելի է մեծանալու։

Գ․