Քոչարյանը նախագահի պաշտոնում սրբազանի էր առաջարկում, ինչո՞ւ ընթացք չտրվեց. Վարդանյանը մեկնաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ առաջարկում է երկրի նախագահի պաշտոնում սրբազանի առաջադրել, որը հեղինակություն կունենա: Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձավ հարցին, թե ինչու նախկին նախագահի այդ առաջարկին ընթացք չտրվեց, և խմբակցության կողմից նախագահի թեկնածու չառաջադրվեց:

«Խոսքը ոչ թե պարզապես սրբազանի առաջադրելու մասին էր, այլ մեր Սահմանադրությանը համապատասխան անձի կամ անձանց մասին էր: Մեր Սահմանադրությունն ասում է՝ նախագահը պետության գլուխն է, պետք է լինի անաչառ, միմիայն համազգային և համապետական շահերով առաջնորդվող անձ: Երկրորդ նախագահի առաջարկությունն այս համատեքստում էր, որ լինի մեկը, ով այս պառակտված իրավիճակում կկարողանա կամուրջներ գցել, համախմբել և համատեղ ուժերով դիմագրավել առկա ներքին և արտաքին մարտահրավերներին, և այս համատեքստում, այդ անձը կարող է լինել հարգարժան սրբազաններից մեկը: Կարծում եմ՝ համապետական, ազգային շահերով առաջնորդվող, անաչառ սրբազաններ կարողենք գտնել:

Բայց ի՞նչ տեղի ունեցավ. ՔՊ-ական իշխանությունն իրենց ղեկավարի բերանով ասաց՝ մեզ նման առաջնորդ պետք չէ, պետք է լինի մեկը, ով կլինի մեր թիմի մաս ու մեր ասածները հլու-հնազանդ կկատարի… Բնականաբար նրանք քվեարկելու են իրենց թեկնածուի օգտին և նման պարագայում, երբ քաղաքական մեծամասնությունը 70 տոկոս է կազմում, ընդդիմության  առաջարկությունը՝ նման արժեքներ ունեցող անձին բերել ԱԺ, և պախարակել նրան, ինչպես իրենք անում են սովորաբար, ուղղակի անթույլատրելի է»,- նշեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: