ԱԻՆ-ն ամփոփել է փետրվար ամսվա աշխատանքները

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Այսօր՝ փետրվարի 28-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են փետրվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Զեկույցներով հանդես են եկել ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Էդան Սնգրյանը, ՓԾ Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, գնդապետ Տիգրան Գիդաչյանը, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները:

Արմեն Գասպարյանի զեկույցի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով ծավալված առաջնային օգնության կետերի կողմից օգնություն է ցուցաբերվել 189 քաղաքացու և ձյան արգելափակումից դուրս է բերվել 24 տրանսպորտային միջոց: ՃԿԱԿ «911» հեռախոսահամարով ստացվել է 48.854 զանգ, գրանցվել՝ 712 արտակարգ դեպք և պատահար: Փետրվարի 4-ին ավարտվել են ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ վարչական շենքի հիմնավերանորոգման աշխատանքները, վարչությունն ապահովվել է նոր գույքով: Սկսվել են ԱԻՆ ՓԾ Ապարանի ՀՓՋ վերանորոգման աշխատանքները:

Նախարար Ա.Փիլոյանը հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել պատսպարանների հետ կապված խնդիրները:

Իր հերթին Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը ներկայացրել է Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից 2022 թվականի փետրվար ամսվա գործունեության արդյունքների ամփոփումը: Երևանի քաղաքապետարանի խնդրանքով, փետրվարի 18-ից մեկնարկել են մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման ուղղությամբ մեթոդական աջակցության ցուցաբերման և դասընթացների կազմակերպման աշխատանքները: Մշակվել են Երևան քաղաքի մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանների 3 օրինակելի ձև, 161 մանկապարտեզների էլեկտրոնային քարտեզներ և տիպային մասնաշենքերի տարահանման պլանների օրինակներ:

Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանի զեկույցի համաձայն, Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 2022 թվականի մարտի 1-ից 4-ը ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից բարձրագույն ուսումնական հաստատություններում, կրթահամալիրներում, քոլեջներում, ուսումնարաններում, դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրականացվեն քաղաքացիական պաշտպանության թեմաներով ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ, ինչպես նաև դասախոսություններ և սեմինարներ։

Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ արժանացել են սպայական, իսկ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը՝ փ/ծ գնդապետի կոչման: