Հետախուզվող երկու անձ ՌԴ կողմից կհանձնվի Հայաստանին

Լուրեր

09.02.2026 | 18:18
Ուժեղացված ոստիկանական ծառայություն՝ Վենսի այցից առաջ // Զինծառայողի ծեծի դեպքով վարույթ է հարուցվել. ԼՈՒՐԵՐ
09.02.2026 | 18:15
Գոլ, ինքագոլ, կարմիր քարտ՝ նորամուտի խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 18:11
Մանրամասներ` Փաշինյան-Վենս հանդիպումից․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
09.02.2026 | 18:06
Մեկնարկել է Փաշինյան-Վենս առանձնազրույցը
09.02.2026 | 18:05
Ադրբեջանը և Սլովակիան ականանետների գնման պայմանագիր են ստորագրել
09.02.2026 | 17:56
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
09.02.2026 | 17:55
Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ի կողմից կռվող «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը
09.02.2026 | 17:51
Ովքեր են դիմավորել Վենսին օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:50
ԱՄՆ փոխնախագահ Վենսից ակնկալում ենք՝ Բաքվին ճնշել, որ պատանդառված հայերն ազատ արձակվեն․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:40
Վենսը Երևան է ժամանել կնոջ և երեխաների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:36
Ջոկովիչը հիացել է Ռաֆայել Հարությունյանի սանի ելույթով ձմեռային Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:29
Ադրբեջանում քաղբանտարկյալները բաց նամակ են հղել Թրամփի վարչակազմին՝ Վենսի այցին ընդառաջ
09.02.2026 | 17:24
ԱՄՆ պատվիրակության ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց»-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:17
WTA․ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է
09.02.2026 | 17:14
ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանեց Երևան․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ համագործակցության արդյունքում ՌԴ գլխավոր դատախազության կողմից 2022թ. փետրվար ամսվա ընթացքում ստեղծվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից քրեական տարբեր գործերով որպես մեղարդյալ ներգրավված և հետախուզման մեջ գտնվող ՀՀ երկու քաղաքացիներին Հայաստանին հանձնելու իրավական հիմքերը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազությունը 07.02.2022թ. բավարարել է

ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ա.Գ.-ին, իսկ 15.02.2022թ.՝ Հ.Ա.-ին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները:
Նշված անձանցից առաջինը հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով, իսկ երկրորդը՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու:

ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել վերջիններիս տեղափոխումը՝ հանձնելու մասին որոշումներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

2021թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ռուսական կողմին ներկայացվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնելու մասին 21 միջնորդություն, որոնցից ՌԴ դատախազության կողմից արդեն իսկ բավարարվել է 14-ը: