Չորս նախարար վերանշանակվել է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարների նշանակելու մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Դավիթ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ Դավիթ Տոնոյանը, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Իգնատի Առաքելյանը, Մշակույթի նախարարի պաշտոնում՝ Արմեն Ամիրյանը: