ՖԻՖԱ-ն արգելել է ՌԴ օրհներգն ու դրոշն օգտագործել միջազգային խաղերում

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ռուսաստանի հավաքականի տնային հանդիպումները տեղի կունենան չեզոք տարածքում և առանց հանդիսականների, ինչպես նաև չեն օգտագործվի երկրի դրոշը կամ օրհներգը, հաղորդվում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հաղորդագրության մեջ:

«Ֆուտբոլի հետ կապված հարցերի լուծման և ՈՒԵՖԱ-ի հետ համակարգման համար ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոն, որի կազմի մեջ մտնում են կազմակերպության նախագահը և Կոնֆեդերացիաների վեց ղեկավարներ, միաձայն որոշել է անհապաղ առաջնային միջոցներ ձեռնարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հանձնարարականներին համապատասխան, որոնք կկիրառվեն մինչև հետագա ծանուցումը․Ռուսաստանի տարածքում միջազգային մրցումներ չեն անցկացվի, իսկ ազգային հավաքականի խաղերը կանցկացվեն չեզոք տարածքում և առանց հանդիսատեսի, Ռուսաստանը ներկայացնող թիմը ցանկացած մրցաշարի պետք է մասնակցի ոչ թե «Ռուսաստան», այլ «Ռուսաստանի ֆուտբոլային միություն (ՌՖՄ)» անվանումով։ Ռուսաստանի ֆուտբոլային միության թիմերի մասնակցությամբ հանդիպումներում չի օգտագործվի Ռուսաստանի դրոշը կամ հիմնը», – ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարությունում։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի դեմ։