Ես չեմ պատկերացնում, թե ուրիշ ինչ պետք է անի Ռուսաստանը, որ նրան կտրեն SWIFT-ից․ գերմանացի վերլուծաբանը՝ՌԴ-ի դեմ պատժամիջոցների և հետագա զարգացումների մասին

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Ուկրաինայում պատերազմը շարունակվում է երկրի տարբեր ուղղություններով։ Չնայած Կիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է պատրաստակամությունը բանակցել Մոսկվայի հետ, սակայն վերջինիս պարտադրանքները ստիպել են, որ Կիևը, ի վերջո, հրաժարվի բանակցություններից․ ուկրաինական կողմը պատրաստ չի եղել կատարել ռուսական կողմի առաջ քաշած պայմանները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսնկիի հաղորդած վերջին տվյալներով՝ Կիևն ու մայրաքաղաքի շրջակա առանցքային քաղաքները ուկրաինական վերահսկողության տակ են։ Կարևոր է՝ Արևմուտքը շարունակում է աջակցել Կիևին և պատժամիջոցների տարբեր փաթեթներ կիրառել Կրեմլի նկատմամբ՝ դեռևս պահելով «կտրուկ միջոցները» խիստ անհրաժեշտ իրավիճակների համար։
Ուկրաինայի դեմ պատերազմով խնդիրներ լուծելու Պուտինի քաղաքականության, դա կանխելու համար սահմանված արևմտյան պատժամիջոցների և պատերազմի վերջնարդյունքի մասին Factor.am-ը զրուցել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի Միջազգային կարգի և ժողովրդավարության ծրագրի ղեկավար Շտեֆան Մեյսթերի հետ։

-Պարո՛ն Մեյսթեր, Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ռուսական բանակն արդեն մտել է Կիև։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Պուտինը որոշեց հարձակվել Ուկրաինայի վրա։

-Ռուսաստանի ուկրաինական քաղաքականությունը ձախողվեց վերջին տարիներին, Մոսկվան կորցնում էր ավելի ու ավելի մեծ ազդեցություն այստեղ, իսկ Ուկրաինան առանցքային երկիր է ռուսական էլիտաների համար պատմական ինքնաընկալման և Ռուսաստանին որպես մեծ տերություն համարելու համար: Պուտինն Ուկրաինայում կռվում է նաև ԱՄՆ-ի հետ, քանի որ կարծում է, որ ներկայիս կառավարությունը Վաշինգտոնի վստահված անձն է։ Նա խնդիր ունի բոլոր հետխորհրդային երկրները վերցնել իր վերահսկողության տակ և ԱՄՆ-ին Եվրոպայից դուրս մղել։ Նա ցանկանում է ստեղծել բուֆերային գոտիներ և ռուսական ազդեցության գոտիներ։

-Արևմտյան երկրները սկսել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, բայց ռուսական բանակն արդեն Կիևում է և կարծես թե կանգնելու մտադրություն չկա։ Ի՞նչ եք կարծում, Պուտինն իրո՞ք կարծում էր, որ իրենք պատրաստ են պատժամիջոցներին դիմագրավելուն։

-Այո՛, Պուտինը պատրաստ էր ցանկացած պատժամիջոցի, պատրաստ է ամեն գնով ավելի առաջ գնալ։ Նա կարող էր մտածել, որ իրենք ավելի թույլ կլինեն, ինչպես 2014-ին։ Բայց նրան ոչինչ չի հետաքրքրում, իսկ իր կառավարությունը պարզապես պետք է պատրաստվի այն ամենին, ինչ անհրաժեշտ է պատժամիջոցներ լինելու դեպքում։

– ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սահմանել է լայնածավալ պատժամիջոցներ՝ ի պատասխան Ուկրաինայի վրա Պուտինի հարձակման։ Դրանք ուղղված են Մոսկվայի բանկային համակարգին, տեխնոլոգիական և օդատիեզերական ոլորտներին: Ի՞նչ կարծիք ունեք այս պատժամիջոցների վերաբերյալ։

-Նրանք չեն ազդի Պուտինի պահվածքի վրա, քանի որ նա ուզում է Ուկրաինաб և նա կստանա Ուկրաինան։ Բայց դա միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կթուլացնի Ռուսաստանը, հետ կգցի տեխնոլոգիական զարգացումը, իսկ ռուս ժողովուրդը կտուժի դրանից: Նպատակն է՝ համակարգված կերպով թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը և նրա հասանելիությունը միջազգային տեխնոլոգիաներին և սահմանափակել Ռուսաստանի մուտքը միջազգային բանկային և ֆինանսական համակարգեր։

– Ուկրաինայում հիասթափություն կար, որ Ռուսաստանի ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից պատժամիջոցների ներկայիս փուլը Ռուսաստանին չի կտրում SWIFT ֆինանսական համակարգից: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանը դեռ չպետք է կտրվի SWIFT գլոբալ վճարային համակարգից, քանի որ «շատ կարևոր է» պահպանելը նման կտրուկ միջոցները խիստ անհրաժեշտ իրավիճակի համար։ Ինչի՞ են սպասում արևմտյան երկրները՝ Ռուսաստանի դեմ աղետալի պատժամիջոցներ կիրառելու համար։

-Կարծում եմ, սա ավելի շատ խոսում է այն մասին, որ Գերմանիայի և այլ եվրոպական երկրների համար ծախսերը մեծ կլինեն, եթե Ռուսաստանը կտրվի SWIFT-ից: Մենք այլևս չենք կարող վճարել մեր գազն ու նավթը, և Ռուսաստանը կարող է կտրուկ արձագանքել հակապատժամիջոցներով։ Ես չեմ պատկերացնում, թե ուրիշ ինչ պետք է անի Ռուսաստանը, որ նրան կտրեն SWIFT-ից։

– Պարոն Մեյսթեր, հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհուրդը կասեցրել է Ռուսաստանի ներկայացուցչական իրավունքները։ Հայաստանն ու Ռուսաստանն են այն եզակի երկրները, որոնք դեմ են քվեարկել այս որոշմանը։ Ինչպե՞ս կընկալվի Երևանի նման որոշումը եվրոպացի գործընկերների շրջանում։

-Հայաստանն ավելի ու ավելի է ընկալվում որպես Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող երկիր, Փաշինյանը լիովին կախված է Պուտինից՝ երկրում անվտանգության ծանր իրավիճակի պատճառով։ Դա վարկաբեկում է Հայաստանին և պարզապես հաստատում, որ Պուտինն ամեն ինչ վերահսկում է Հայաստանում։

– Ընդհանուր առմամբ, ի՞նչ ազդեցություն կունենա ուկրաինական պատերազմը հետխորհրդային երկրների վրա։

-Պուտինը ցանկանում է շրջել պատմությունը և բոլորին իր վերահսկողության տակ պահել: Սա առաջին հերթին վտանգավոր է Վրաստանի և Մոլդովայի համար, որոնց Կրեմլը համարում է ԱՄՆ-ի կամ Արևմուտքի վերահսկողության տակ գտնվողներ։ Մենք ականատես կլինենք Ռուսաստանի հավելյալ գործողություններին, որոնց նպատակը կլինի բոլոր հետխորհրդային երկրները Ռուսաստանի ազդեցության գոտի վերադարձնելը։ Ես չեմ տեսնում, որ Արևմուտքը կանի անհրաժեշտ քայլեր դա կանխելու համար։

-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հանձնարարել է մինչև 350 միլիոն դոլարի անհապաղ օգնություն տրամադրել Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանության համար,բայց դրա հետ մեկտեղ կողմերը միմյանց կոչ են անում բանակցությունների։ Որքա՞ն կարող է շարունակվել այս պատերազմը: Ի՞նչ կանխատեսումներ ունեք պատերազմի ելքի վերաբերյալ։

– Կպահանջվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի Զելենսկիին և Ուկրաինայի ներկայիս կառավարությանը տապալելու համար։ Պուտինը ցանկանում է ռեժիմի փոփոխություն և խամաճիկային կառավարություն, որին ինքը կվերահսկի: Քանի դեռ դա չի հաջողվել նրան, նա շարունակելու է պատերազմել: Եթե ​​նա կարողանա վերահսկել Ուկրաինան, այլ հարց է: Դրանից հետո էլ Ուկրաինայում կարող է լինել ավելի փոքր կամ պարտիզանական պատերազմ, քանի որ շատ ուկրաինացիներ չեն ընդունի ռուսական ռեժիմը։

Հռիփսիմե Հովհաննիսյան