Ուկրաինայից Հայաստան վերադարձող քաղաքացիների համար ԱԳՆ-ը տեղեկատվություն է հրապարակել

Լուրեր

09.02.2026 | 18:11
Մանրամասներ` Փաշինյան-Վենս հանդիպումից․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
09.02.2026 | 18:06
Մեկնարկել է Փաշինյան-Վենս առանձնազրույցը
09.02.2026 | 18:05
Ադրբեջանը և Սլովակիան ականանետների գնման պայմանագիր են ստորագրել
09.02.2026 | 17:56
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
09.02.2026 | 17:55
Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ի կողմից կռվող «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը
09.02.2026 | 17:51
Ովքեր են դիմավորել Վենսին օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:50
ԱՄՆ փոխնախագահ Վենսից ակնկալում ենք՝ Բաքվին ճնշել, որ պատանդառված հայերն ազատ արձակվեն․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:40
Վենսը Երևան է ժամանել կնոջ և երեխաների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:36
Ջոկովիչը հիացել է Ռաֆայել Հարությունյանի սանի ելույթով ձմեռային Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:29
Ադրբեջանում քաղբանտարկյալները բաց նամակ են հղել Թրամփի վարչակազմին՝ Վենսի այցին ընդառաջ
09.02.2026 | 17:24
ԱՄՆ պատվիրակության ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց»-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:17
WTA․ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է
09.02.2026 | 17:14
ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանեց Երևան․ ՈՒՂԻՂ
09.02.2026 | 17:09
Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
09.02.2026 | 16:56
Սուր շնչառական վարակների հիվանդացությունը Հայաստանում նվազել է
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:

«Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների:

Ինչպես հայտնել էինք նախորդիվ՝ Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով։

Հեռախոսահամարներ՝

Կիևում դեսպանություն`

+380442349005

+380671090506

+380689602524

+380685000782

Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`

+380487039176

+380487039178

Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության`

+79614084423»,- ասված է հաղորդագրության մեջ։