Ազգային ժողովում տեղի է ունեցել «Խորհրդարանական պրակտիկա և ֆելոուշիփ» ծրագրի 2021թ․ խմբի ավարտական միջոցառումը

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը
Փետրվարի 25-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող «Խորհրդարանական պրակտիկա և ֆելոուշիփ» ծրագրի 2021 թվականի խմբի ավարտական միջոցառումը: Մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսը, մեր երկրում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը, ծրագրի անմիջական ղեկավարները, մասնակիցները եւ ներկայացուցիչներ խորհրդարանի աշխատակազմից:
Ծրագրի մասնակիցներն իրականացրել են մեդիամոնիթորինգ, քաղաքացիների դիմումների ուսումնասիրություններ, տրամադրել խորհրդատվություններ, կատարել միջազգային փորձի ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, թարգմանություններ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով շրջանավարտներին, կարեւորել է խորհրդարանի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ:
«Խորհրդարանը մշտապես պահպանում է կապը երիտասարդ հետազոտողների, մասնագետների եւ գիտնականների հետ, եւ այս ծրագիրն այդ կապն ամրապնդելու հերթական հնարավորությունն է: Ծրագրի շրջանավարտները, անցնելով իրենց պրակտիկան խմբակցությունների, պատգամավորների գրասենյակներում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում ձեռք են բերել գիտելիքներ, նոր ու կարեւոր հմտություններ: Վստահ եմ, որ իրենց աշխատանքով եւ ջանասիրությամբ նրանք ուրույն ավանդ են ունեցել նաեւ խորհրդարանի աշխատանքներում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:
Խորհրդարանի փոխնախագահը շնորհավորել է շրջանավարտներին հերթական նշաձողն անցնելու համար՝ նշելով, որ գիտելիքների շարունակական խորացումը եւ զարգացումը Հայաստանի հզորացման, մեր երկրում ժողովրդավարական գործընթացների շարունակական զարգացման հիմքն են:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն նշել է, որ երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տրվել փորձ ձեռք բերել՝ նպաստելով կայուն ժողովրդավարական, բարգավաճող համայնքի ձեւավորմանը, ինչպես նաեւ ունենալ հզոր, ներկայացուցչական խորհրդարան: Շրջանավարտներից մեկն իր նոր գաղափարներով արդեն միացել է ԱՄՆ ՄԶԾ-ի թիմին: Ջոն Ալելոյի խոսքով՝ պատրաստ են նաեւ 2022 թվականի դասընթացներին:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը տեղեկացրել է, որ այս շաբաթ մեկնարկել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի նոր պրակտիկանտների ուսումնական գործընթացը: Վերջիններս ծանոթացել են ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ, անցել ներածական դասընթաց եւ ուսումնասիրել խորհրդարանի գործունեության առանձնահատկությունները: Վահան Նարիբեկյանի ներկայացմամբ՝ տարեցտարի ավելանում է երիտասարդ մասնագետների՝ խորհրդարանում պրակտիկա անցնելու հետաքրքրությունը: Նա եւս շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Լորա Նիքոլսն ընդգծել է ջանասեր աշխատանքը, որն իրականացվել է վերջին երկու տարիներին:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման փուլում ծրագրի մասնակիցները համատեղ կազմել եւ խորհրդարանին են ներկայացրել «Պատգամավորի ձեռնարկ» ժողովածուն, որը շուտով կհրատարակվի եւ կփոխանցվի բոլոր պատգամավորներին: Ձեռնարկում առանձին բաժիններով ներկայացված են պատգամավորի իրավունքներին ու պարտականություններին, խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական նախաձեռնություններին, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող տեղեկություններ:
Միջոցառման ավարտին շրջանավարտները ստացել են հավաստագրեր: