Զորամասերից մեկում անցկացվել են ՀՕՊ բազմաստիճան մարզումներ
Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով փետրվարի 23-ից 25-ը զինվածուժերի զորամասերից մեկում անցկացվել են հակաօդային պաշտպանության բազմաստիճան մարզումներ, հայտնում են ՊՆ-ից։
Ըստ առաջադրված խնդիրների` ստուգվել են զինծառայողների գործառութային պարտականությունների իմացությունը, մարտական հաշվարկների աշխատանքը հակառակորդի օդային հարվածների հետմղման, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ժամանակ: