Ալիևը հայտնել է ապագայում ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության եռակողմ հարթակի ձևավորման մասին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության եռակողմ ձևաչափը կարող է ձևավորվել մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արդեն դե ֆակտո ձևավորվում է համագործակցության եռակողմ ձևաչափ։ Դեռ չի եղել ԱԳ նախարարների հանդիպում, էլ չեմ խոսում նախագահների մասին, բայց այն ձևավորվում է։ Այն ձևավորվում է ընդհանուր շահերի, պրագմատիզմի և նմանության հիման վրա»,- ասել է Ալիևը։

Նա խոսել է կառավարման համակարգերի և արժեքների ընդհանուր հատկանիշների մասին, որոնց հավատարիմ են երեք երկրները։ Այդ կապակցությամբ նա գոհունակությամբ նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև «վստահելի հարաբերությունների մասին»։

«Երկուսն էլ այդ մասին հանրային խոսում են։ Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ մենք կձևակերպենք այդ հարաբերությունները։ Քանի որ Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի և Թուրքիայի դաշնակիցը, ապա այստեղ հաջորդ քայլն է մոտենում։ Դա մեր գործը չէ, սակայն մենք միշտ մեր կողմից աշխատել ենք երկու երկրների շահերի մոտեցման համար»,- ասել է Ալիևը։

Նա նաև պատմական ձեռքբերում է անվանել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային համագործակցության մասին նոր հռչակագիրը։

«Երկու մեծ երկրների, երկու մեծ հարևանների հետ Ադրբեջանն ունի դաշնակցային հարաբերություններ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ՆԱՏՕ-ի անդամի և ՀԱՊԿ-ը ղեկավարող երկրի հետ։ Կարծում եմ՝ որևէ այլ երկիր չի կարող դրանով հպարտանալ։ Դա իսկապես ձեռքբերում է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան