ՌԴ-ն պատերազմով մահացու սխալ գործեց՝ սարսափելի հետևանքներ կլինեն․ Պուտինը պարտվելու է․ Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ

-ՌԴ-ն վաղ առավոտից հարձակում է գործել Ուկրաինայի վրա, Պուտինը հայտարարել է, որ դա Ուկրաինայի ապառազմականացման գործողություն է։ Գերմանիայի կանցլերը հրատապ ասուլիսով է հանդես եկել՝ նշելով, որ Ռուսաստանը մեծագույն սխալ է գործում և խստագույն պատժամիջոցներ են կիրառելու ՌԴ-ի նկատմամբ: Նաև Մեծ յոթնյակի երկրների հավաք է հրավիրվելու։ Պարո՛ն Խզմալյան, արդյո՞ք սա այն պահն է, որ Հայաստանն իր աշխարհաքաղաքական ընտրությունը կատարի, թե՞ դա կարող է վտանգավոր լինել՝ հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիան և անհանդուրժողականությունն իր շրջապատի երկրների ինքնիշխանության ձգտումների նկատմամբ:

-Դա հենց այն է, ինչ պետք է քննարկել հիմա, ընտրություն վաղուց էր պետք անել: վերջին անգամ մեզ այդ հնարավորությունը տրվեց 2018-ին, երբ ԱՄՆ անվտանգության հարցերով քարտուղարը Հայաստանին առաջարկել էր դառնալ արևմտյան դաշինքի անդամ: Այդ ժամանակ մենք մերժեցինք և ստացանք ռուս-ադրբեջանա-թուրքական հարձակում Հայաստանի վրա: Ընտրությունը, իմ կարծիքով, մեր քաղաքական դասի բանական մասն արել է վաղուց, բայց ե՞րբ բարձրաձայնել, դա է հարցը, և ի՞նչ պետք է անել: Մեզանից պահանջվում է ոսկերչական քաղաքականություն, և այն հիմա պետք է լինի երկսայր՝ միաժամանակ պետք է կարողանանք անել այն, ինչ պետք է անել Արցախի անվտանգությունն ապահովելու համար, դա ազգային գերխնդիր է, և մեր պետական անվտանգությունն ապահովելու համար։ Դրանք իրարամերժ չեն, բայց տարբեր ուղղություններով պետք է աշխատենք Ստեփանակերտում և Երևանում, մեզ անհրաժեշտ է ներքին համերաշխություն և բարձրագույն պատասխանատվությամբ գործելաոճ: Թեև ամենակարևորն ասված է. պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Դոնբասի, այսպես կոչված, հանրապետությունների ճանաչումը ՀՀ օրակարգում չկա, դա ամենալավ լուրն է այս վերջին տագնապալից լուրերի մեջ։ Օրեր առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքվեց ռազմաքաղաքական դաշինք, Երևանը պարտավոր է դեռևս պահպանել հեռավորություն, որպեսզի կարողանանք պահպանել մեր ազգաբնակչության գոյությունն Արցախում։

-Դուք տեսնո՞ւմ եք վտանգ, որ ՌԴ-ի կողմից ճնշում կլինի ՀՀ-ի վրա՝ որևէ ձևաչափով ներգրավվելու այս արկածախնդրության՝ Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ, գուցե՝ ՀԱՊԿ խողովակով կամ մարդասիրության անվան տակ:

-Անշուշտ, այդ վտանգը կա: Հորդորում ենք ոչ մի դեպքում չմիջամտել և չներգրավվել գործողություններում, որոնք կօգտագործվեն Ուկրաինայի դեմ: Պետք է հասկանանք ամենակարևորը՝ Ռուսաստանը մեկուսացած է աշխարհից, ՌԴ նախագահը քաղաքակիրթ աշխարհի տեսակետից դիտվում է որպես բռնակալ, որպես մոլագար, և նրա հիտլերացումը ժամ առ ժամ իրականանում է։ Դա նշանակում է, որ հակադարձ քայլերը և հարվածները կլինեն սարսափելի Ռուսաստանի համար: Պատկերավոր ասած՝ «Տիտանիկը» բախվել է սառցաբեկորին և խորտակվելու է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան