Կուզեի, որ Ուկրաինայի հարցով մենք մնայինք չեզոքության մեջ․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք միակամություն դրսևորել և Ուկրաինայի հարցում ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը քաղաքական բոլոր մասնակիցների համար դարձնենք որպես միակ ընդունելին։ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած «Ուկրաինական ճգնաժամ․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը» քննարկմանն անդրադառալով Ռուսաստանի կողմից այսօր Ուկրաինայի վրա հարձակմանը՝ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջայանը։

«Այդպես այս արտակարգ պայմաններում կկարողանանք միջազգային հանրությանը ցույց տալ, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների պայմաներում ունենք ներքին անհրաժեշտ դիմադրողունակություն։ Արտաքին սպառնալիքների հարցում այն տրոհումները, որ վերջին տարիներին, ամիսներին կան, որոնց ականատեսն ենք, այլևս պետք է մի կողմ դրվեն»,- նշեց նա։

Արման Բաբաջանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր են այն ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս Ադրբեջանից և Թուրքիայից։

«Դրանք կարող են էապես նվազել, եթե մենք կարողանանք հաջողել այսօր Վիեննայում սպասվող հատուկ բանագնացների բանակցություններում»,- ասաց նա։

Բաբաջանյանը նաև նշեց, որ այլևս ավելորդ է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի կենսունակության մասին։

«Չկա ԵԱՀԿ Մինսկի խումբը, և այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ Արևմուտքի և Ռուսաստանի դիակայությունում ինչ նոր հարթակներ կարող են ի հայտ գալ միջնաժամկետ հեռանկարում, որտեղ Արևմուտքը, Ռուսաստանը, գուցե տարածաշրջանային այլ երկրներ իրենց մասնակցությամբ կկարողանան տևական խաղաղություն բերել տարածաշրջանում և լուծում բերել ԼՂ հիմնախնդրին ու ՀՀ-ի առջև ծառացած անվտանգային խնդիրներին»,- նշեց նա։

Արման Բաբաջանյանը նաև նկատեց, որ չենք կարող ասել՝ Երևանն ունի հստակ քաղաքականություն Ուկրաինայի հարցում․ «Կուզեի, որ ԱԳՆ-ի հայտարարությունը լիներ ուղենիշային, և մենք մնայինք այդ չեզոքության մեջ և չեզոք դիրքերից հետևեինք զարգացումներին»։

Մանրամասները՝ տեանյութում։