Ուկրաինայում սկսված պատերազմի հետևանքով սպառնալիքներ են առաջանում Սյունիքի համար․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
Բոլորը

Ուկրաինայի շուրջ զարգացումները Հայաստանի համար երեք խմբի ռիսկեր են առաջացնում՝ տնտեսական, սուվերենության նկատմամբ սպառնալիքներ և ֆիզիկական անվտանգության հետ կապված ռիսկեր։ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած «Ուկրաինական ճգնաժամ․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը» քննարկմանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ուկրիանայի վրա հարձակմանը՝ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Խոսելով Հայաստանի համար տնտեսական հետևանքների մասին՝ նա մատնանշեց․ ռուբլին արժեզրկվել է, դրա արդյունքում տուժելու է հայկական արտահանումը։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ Իոաննիսյանը նշեց, որ այսօր աշխարհն այլ է։

«Չինաստանն արդեն որոշել է Թայվանի նկատմամբ ագրեսիվացնել իր գործողությունները։ Ուժի դոմինանտությունը, ուժի էֆեկտը մոլորակում մեծանում է, ինչից տուժում են այն երկրները, որոնք իրենց թշնամիների նկատմամբ ավելի թույլ են։ Երևի ես գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Հայաստանն այդպիսի պետություն է։ Հայաստանն Ադրբեջանի և Թուրքիայի համեմատ ֆիզիկապես թույլ է։ Այս նոր աշխարհակարգից, որը սկսեց այսօր առավոտյան ժամը 5-ին, Հայաստանի Հանրապետությունը տուժում է»,- ասաց նա։

Դանիել Իոսաննիսյանի խոսքով՝ սպառնալիքներ են առաջանում Սյունիքի համար․ «Այս ֆոնին նաև խիստ մտահոգիչ է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած ապատեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերը խախտել են հրադադարը»։

Նա նկատեց, որ դա հող է նախապատրաստում ինչ-որ գործողությունների համար, իսկ մեր «ոխերիմ դաշնակիցը» Ադրբեջանի ոտձգությունների պարագայում շատ լավ արդարացում է ունենալու մեզ չաջակցելու համար՝ ասելով, որ հիմա զբաղված է Ուկրաինայի դեմ պատերազմով։

Մանրամասները տեսանյութում։