Երևան-Մոսկվա-Երևան չվերթներն իրականացվում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով․ Գևորգ Խաչատրյան

Լուրեր

29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
Բոլորը

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ չվերթներն իրականացվում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով

«Հարգելի գործընկերներ և ուղևորներ` տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին Արմենիա ավիաընկերության չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրականացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում` ռուսական ավիակարգավարների հրահանգով։ Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան։ Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»,- գրել է նա։