Հայաստանում վիրավորական խոսքի քրեականացումը խնդրահարույց է. Freedom House-ի ներկայացուցիչ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Հայաստանում շարունակում են զգացվել Ադրբեջանի հետ 2020 թվականի պատերազմի հետևանքները, նշում է հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը իր «Ավտորիտար կառավարման գլոբալ աճ» անունը կրող զեկույցում` անցած տարի աշխարհում ժողովրդավարության զարգացման միտումների մասին․ գրում է VOA-ն։

Ըստ զեկույցի, Հայաստանում հաստատվել են Ընտրական օրենսգրքի այնպիսի բարեփոխումներ, որոնք բարելավում են թափանցիկությունն ու արդարությունը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրի քաղաքական համակարգը որոշակիորեն կայունացավ:

Այդուհանդերձ տարեվերջին ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը մտավախություն առաջացրեցին, որ երկրում ժողովրդավարության վիճակը մնում է անկայուն, պնդում է Freedom House-ի զեկույցը:

Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդետը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում կարևորում է Հայաստանում, ինչպես շատ անցումային երկրներում, դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը: Սակայն փորձագետը շեշտում է՝ այս հարցում չպետք է ցուցաբերել շտապողականություն:

«Մենք համաշխարհային փորձից շատ օրինակներ ենք տեսել, երբ չափազանց արագ բարեփոխումները, նոր դատավորների վեթինգն ու նոր մարդկանց նշանակումն այդ պահին եղած ցանկացած իրադարձությունների պարագայում արագորեն վերածվում է դատական համակարգը վերաքաղաքականացնելու կամ իշխանությունների օգտին ավելի քաղաքականացնելու միջոցի»,- ասում է Բերենդետը:

Freedom House-ի փորձագետը կրկին մտահոգություն հայտնեց Հայաստանում վիրավորանքի քրեականցման և այս օրենքի կիրառման կապակցությամբ:

«Հայաստանը վերջին 10 տարում առաջ է անցել 15 միավորով, որը ամենամեծ առաջընթացն է եվրասիական տարածաշրջանում, ուստի խնդրահարույց է և տխուր տեսնել, թե ինչպես է այս երկիրը հետընթաց ապրում խոսքի քրեականացման հարցում»,- ասում է նա:

Զեկույցն անդրադառձել է նաև Հայաստանի հարևան և տարածաշրջանային այլ երկրներին: Ադրբեջանը ներառվել է Freedom House-ի ոչ ազատ երկրների վատագույն ցուցանիշ ունեցողների ցանկում՝ վերջին տասը տարում նահանջելով 14 միավորով։ Վրաստանում, որն ըստ Freedom House-ի, Եվրասիայի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է, ևս արձանագրվում են խնդիրներ՝ կապված լրագրողների, ԼԳԲՏ+ համայնքի, ընդդիմության կողմնակիցների նկատմամբ աճող ահաբեկման և բռնության հետ: Ըստ Freedom House-ի ՝ ՌԴ-ում նախագահ Պուտինի ռեժիմը մեծացրել է ճնշումը քաղաքական ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նկատմամբ՝ վերացնելով ցանկացած իրական մրցակցություն սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում։

Իր հերթին Թուրքիան, ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, վերջին տասը տարիներին արձանագրել է հսկայական նահանջ ժողովրդավարական սկզբունքների ու ազատությունների հարցում: Կորցնելով 31 միավոր` Թուրքիան ամենամեծ նահանջ արձանագրած երկրների եռյակում է` զիջելով միայն Մալիին և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը: Թուրքիայում ևս անցած տարում արձանագրվել են բռնաճնշումներ ուսանողների, միասեռականների ու կանանց նկատմամբ:

Կազմակերպության զեկույցը պնդում է, որ այսօր գլոբալ ազատությունը առերեսվում է լուրջ սպառնալիքների. ավտորիտար վարչակարգերն ավելի արդյունավետ են շրջանցում կամ անտեսում այն նորմերը և ինստիտուտները, որոնք նախատեսված են աջակցելու ազատության հիմնարար սկզբունքներին: Ըստ Freedom House-ի, սա համաշխարհային ազատության ցուցանիշի 16 տարվա անընդմեջ անկման արդյունք է: 60 երկիր վերջին մեկ տարվա ընթացքում հետընթաց է ապրել ժողովրդավարության զարգացման ոլորտում, մինչդեռ միայն 25-ը բարելավվել է իր դիրքերը։ Այսօր աշխարհի բնակչության մոտ 38 տոկոսն ապրում է ոչ ազատ երկրներում, որը ամենաբարձր ցուցանիշն է, ըստ իրավապաշտպան կազմակերպության, 1997 թվականից ի վեր: