Մինչև տարեվերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի: «Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին», – ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շուրջ 15 նոր փոքր ջրամբար կառուցելու անհրաժեշտության մասին խոսվել է նաև նախընտրական շրջանում. «Մենք հիմա այդ ծրագրի ուղղությամբ էլ որոշակի առաջընթաց ունենք: 2022թ. բյուջեով 2 մլրդ դրամ ենք հատկացրել ջրամբարների նախագծման համար: Սկսում ենք նաև Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները: Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել, որ մենք, ինչպես նախկինում պայմանավորվել ենք, այս նախագծման աշխատանքների ընթացքում, դիտարկում ենք նաև էներգետիկ հնարավորությունները, թե ինչքանով կարող են այդ ջրամբարները էներգետիկ պոտենցիալ ունենալ: Այսինքն՝ ջրամբարների կամ հոսքերի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու, տեղադրելու նպատակահարմարությունը»: