Ադրբեջանը կեղծ խաղաղության օրակարգ է վարում, չպետք է տրվենք սադրանքի. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:59
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

«Արցախի դեմ 2020 թվականին սանձազերծած պատերազմը Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող ինստիտուցիոնալ հիմքերով ատելության ու թշնամանքի քաղաքականության հետևանք էր»,- այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանը:

«Դա արվում էր երկու հիմնարար հենասյուներով՝ կրոնական ու էթնիկական պատկանելիություն: Արցախում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտումների հետևանք: Ընդհանուր առմամբ, այս ամենը տեղավորվում է ցեղասպան քաղաքականության մեջ»,-ասաց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ պատերազմի ընթացքում, դրանից հետո համագործակցել են Արցախի գործընկերների հետ, հավաքագրվել են պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցանքների ապացույցները: Արման Թաթոյանն այս գործում համագործակցության համար շնորհակալություն հայտնեց բոլոր ուժային կառույցներին:

Արման Թաթոյանը նշեց, որ հիմա էլ Հայաստանի սահմաններին շարունակվում են սպառնալիքներն Ադրբեջանի կողմից: Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ հասարակությանն ադրբեջանական իշխանությունները թմրեցնեն կեղծ խաղաղասիրական կոչերով:

«Մենք պետք է ունենանք մեր սեփական երաշխիքները: Պատերազմ որևէ մեկը չի ուզում, թշնամանք, որևէ մեկը չի ուզում, բայց մենք չենք կարող մեզ մոլորեցնել ու համոզել, որ այդ ամենն ավարտված է: Այդ ամենն ավարտված չէ, և մենք պետք է ունենանք մեր իրավունքների երաշխիքները: Ժամանակը մեր դեմ է աշխատում, մենք պետք է արագ գործենք»,-ասաց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: