ՌԴ-Ադրբեջան հռչակագիրը հրապարակվեց. ինչ կարևոր դրույթներ է այն պարունակում

Լուրեր

29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևն այսօր ստորագրել են դաշնակցային համագործակցության նոր հռչակագիր։  Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակել է փաստաթղթի ամբողջական բովանդակությունը:

Հռչակագիրը բաղկացած է 43 կետից. Factor.am-ը առանձնացրել է այն դրույթները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են  Արցախին ու Հայաստանին.

«6. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստակամություն են հայտնում հրատապ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակի դեպքում, որը, Կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը, խաթարել խաղաղությունը կամ ազդել կողմերից մեկի անվտանգային շահերի վրա, ինչպես նաև այն դեպքում, եթե առաջացել է նման վտանգ։  Խորհրդակցությունների  նպատակն է լինելու իրավիճակի կարգավորումը։

7. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը, Կողմերից մեկի կարծիքով, վնասում է երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին։ Այդ նպատակով նրանք ստեղծում են խորհրդակցությունների մշտական ​​մեխանիզմ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջոցով։

8. Ադրբեջանական կողմը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերը 2020 թվականի նոյեմբերին տարածաշրջանում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման հարցում։

9. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն ամեն կերպ նպաստել Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և ՌԴ Նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9/10, 2021 թվականի հունվարի 11 և 2021 թվականի նոյեմբերի 26-ի  հայտարարությունների  իրականացմանն ուղղված ջանքերին՝ հայտարարություններ, որոնք հիմք դարձան կայունության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորման համար։

12. Կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ երրորդ երկրների դեմ:

13. Կողմերը կխորացնեն փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև՝ ներառյալ համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության միջոցառումների անցկացումը, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը այլ ուղղություններով։

14. Կողմերը, հաշվի առնելով ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը, փոխգործակցում են ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցվածության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ  ուղղություններով։

15. Կողմերը կակտիվացնեն ջանքերը զենքի և ռազմական տեխնիկայի պահպանման, վերանորոգման, արդիականացման սպասարկման կենտրոններ ստեղծելու, ինչպես նաև տարբեր տեսակի ռազմական արտադրանքի համատեղ արտադրություն կազմակերպելու ուղղությամբ:

25. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը զերծ կմնան մյուս Կողմի շահերին ուղղակի կամ անուղղակի վնաս հասցնող ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց:

32. Կողմերը կդիտարկեն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորությունները»։