Կոնֆլիկտը լուծված չէ, Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունն ավելի է խորացել․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Երևանում ընթանում են «Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցում են նաև ադրբեջանական պատվիրակության անդամները։ Հայկական պատվիրակության անդամ Արման Եղոյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմից արցախյան խնդրի առնչությամբ պարբերաբար հնչող հայտարարություններին, ասաց․  «Ես չեմ հիշում, թե արդեն քանի անգամ են ադրբեջանցի պատվիրակները կրկնել այն միքտը, որ հակամարտությունը վերջացած է, երևի ուզում են իրենք իրենց համոզել։ Այո՛, իսկապես, հնարավոր չէ հակամարտությունը վերջացնել միայն հայտարարելով այդ մասին և չլուծելով պատճառները։ Խոսելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության պատճառների մասին՝ ուզում եմ ասել, որ դրանք դեռ կան, լուծված չեն։ Այդ պատճառները նույնիսկ ավելի են խորացել։ Ադրբեջանում ատելությունը հայերի նկատմամբ, հայկական մշակույթի և հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ, ավելի ցայտուն է դառնում»։ Եղոյանը հիշեցրեց, որ Արցախում ադրբեջանցիները շարունակում են վերացնել հայկական մշակույթն ու պատմությունը՝ ջնջելով եկեղեցիների գրությունները, դրանք ալբանական ներկայացնելով։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանում հայերի կյանքի ու սեփականության իրավունքը ապահովված չէ, առանց որի խաղաղության հասնել հնարավոր չէ։

«Առաջարկում եմ մտածել այս հարցի շուրջ և որոշում կայացնելիս, ընթացիկ իրավիճակի լուծումները փնտրելիս սա հաշվի առնեք», – եզրափակեց Եղոյանը։