Օմիկրոնի BA2 ենթատեսակն ամենավտանգավորն է և ՀՀ-ում արդեն ունենք. Ռոմելլա Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թեև վիճակագրական տվյալներով ունենք նոր դեպքերի նվազում, սակայն համաճարակային իրավիճակը դեռևս լարված է: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Այսօր մենք չենք կարող առկա իրավիճակը գնահատել առկա տվյալներով, քանի որ բոլորս տեսնում ենք, որ թեստավորում գրեթե չի կատարվում»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե ընտանիքում առկա է մեկ հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտ, ապա ընտանիքի մյուս անդամները, ունենալով ախտանշաններ, չեն թեստավորվում:

«Առաջին անգամ է, որ մենք չենք կարողանում գնահատել իրական իրավիճակը մեր ունեցած վիճակագրական տվյալներով»,- ասաց Աբովյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում ևս լարված է իրավիճակը՝ պայմանավորված «Օմիկրոն» շտամով: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ևս շրջանառվում է «Օմիկրոն» շտամը:

««Օմիկրոնն» ունի երեք ենթատեսակ. առավել վտանգավոր և վարակիչ է գնահատվում BA.2 ենթատեսակը, որ ՀՀ-ում արդեն ունենք»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: