Ադրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ադրբեջանցի պատգամավորներն արդեն ժամանել են Հայաստան, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Երևան կժամանե՞ն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ։

«Եկել են երկու պատգամավոր և մեկ ուղեկցող։ Որքան հիշում եմ՝ երեկ երեկոյան արդեն ժամանել են: Մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի անդամ է», – ասաց Մարիա Կարապետյանը։

Հարցին, թե ադրբեջանցի պատգամավորների հետ շփումներ կլինե՞ն, Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Այն ինստիտուցիոնալ ֆորմատներում, որոնցում Հայաստանի պատգամավորները շփվում են բոլոր երկրների պատգամավորների, այդ թվում՝ ադրբեջանցի պատգամավորների հետ, երբ մեկնում եք գործուղումների, նման ֆորմատով ինստիտուցիոնալ ներկայություն, բնականաբար, այս անգամ ևս լինելու է։ Անհնար է ակնկալել հակառակը»։

Կարապետյանն ընդգծեց, որ ադրբեջանցի պատգամավորների հետ ոչ ֆորմալ հանդիպումներ նախատեսված չեն ՀՀ մայրաքաղաք Երևանում:

Մանրամասները՝ տեսանյութում: