ՔՊ-ն չի միանա Շուշիի հռչակագիրը դատապարտող ընդդիմության հայտարարությանը. Գուրգեն Արսենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության  հեղինակած Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշեց, որ իրենց խմբակցության պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության  հայտարարության նախագծի առաջարկին, և ներկայացրեց մի քանի հիմնավորում։

Պատգամավորի խոսքով՝ 8 ամիս առաջ Հայաստանի ԱԳՆ-ն  անդրադարձել է այս խնդրին հրապարակային հայտարարության և մեկնաբանության տեսքով։

«Առաջարկվող հայտարարության նախագիծը նշված հայտարարության և մեկնաբանության մեջ տեղ գտած առանցքային թեզերի գրեթե կրկնությունն է։

Հիմնավորումն առ այն, որ Հայաստանը պետք է ԱԺ նույնաբովանդակ հայտարարության տեսքով արձագանքի  Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից հռչակագրի վավերցմանը, տրամաբանական չէ, քանի որ խորհրդարանն ու ԱԺ-ն վարում են ու պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն»,- ասաց Արսենյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածարջանում երկարատև խաղաղություն հաստատելը. «Սույն նպատակին հասնելու, ինչպես նաև գործընթացը որևէ պարագայում չվիժեցնելու համար ՀՀ իշխանությունները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնվում առկա գործընթացներից բխող բոլոր ռիսկերն ու հնարավորությունները»։

Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նախագիծը ներկայացնելիս հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։

Պատգամավորը ներկայացրել է ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը, որը դրվել է շրջանառության մեջ և առաջարկվում է խորհրդարանին ընդունել այն։

Ազգային ժողովն այս օրակարգով արտահերթ նիստ կհրավիրի փետրվարի 23-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: