110 ծառայություն՝ մեկ վայրում․ Վանաձորում քաղաքացիական կենտրոն է բացվել

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ Արդարադատության նախարարության և  «ՀայՓոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ փետրվարի 17-ին, Վանաձոր քաղաքում բացվել է Քաղաքացիական կենտրոն. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում  գլխավորությամբ տեղի է ունեցել այս մեծ նախագծի նոր փուլի գործարկումը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ,  ՀՀ Ազգային ժողովի նախագահի  լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը,    ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը,  «ՀայՓոստ» ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանը և այլ պաշտոնատար անձիք։

Արդարադատության նախարարության և «ՀայՓոստի» հետ համատեղ ստեղծված Քաղաքացիական կենտրոնը Լոռու մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՔԿԱԳ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում:

Առաջիկայում ավելի արդիականացված և շուրջ 350-400 հանրային ծառայություններ մատուցող Քաղաքացիական կենտրոն կբացվի նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

ՀՀ արդարադատության նախարարության և «ՀայՓոստ» ընկերության համագործակցության ամրապնդման նպատակով կողմերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։