Գյումրիում Covid-19-ի դեմ պատվաստման կեղծ փաստաթուղթ են տվել 105 հոգու

Լուրեր

04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
Բոլորը

Շիրակի մարզում «Covid-19»-ի դեմ չպատվաստվելու, սակայն կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու փաստի առթիվ քննվում են երկու քրեական գործեր։ Դրանցից մեկն առնչվում է «Գյումրիի Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությանը, մյուսը՝ «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերությանը։ Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Ըստ նրա՝ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲԸ-ում ընդհանուր 105 ՀՀ քաղաքացիների սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով «Covid-19» համավարակի դեմ չպատվաստելու, սակայն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ փաստաթղթեր են կազմել և շրջանառության մեջ դրել։

Դատախազի տեղեկացմամբ, «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերությունում կոռուպցիոն բնույթի դրսևորումների առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 10 անձ։ Նրանց թվում է «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲԸ-ի նախկին տնօրենը:

Այս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Ըստ մարզի դատախազի՝ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ գումարի դիմաց չպատվաստված բոլոր անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:

Արմիկ Մովսիսյան