«Հայտնվեցին կողքս, թե՝ խի՞ ես նկարում ու սկսեցին խփել». լրագրող Տիրայր Մուրադյանն իր հանդեպ ոստիկանական բռնության մասին

Լուրեր

14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
Բոլորը

Այսօր առավոտյան քաղաքացիական հագուստով ոստիկանների հարձակմանը ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանը քիչ առաջ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում էր։ Այժմ նա տանն է։

Հարձակումը տեղի է ունեցել Կառավարության 3-րդ շենքի մոտ։ «Գնում գալիս էին տարօրինակ,- հիշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրողը,- ես ֆիքսեցի նրանց դեմքերը․ իրենք տեսան փորձեցին հեռանալ։ Հետո կորան տարածքից։ Մի 5 րոպե հետո հայտնվեցին կողքս, թե՝ խի՞ ես նկարում։ Ու սկսեցին խփել»։

Բռնությունը լրագրողի հիշելով տևել է մոտ երկու րոպե։ Այս ամենը տեղի է ունեցել տարածքը շրջափակած ոստիկանների աչքի առաջ։ Բժիշկների գնահատմամբ լրագրողն ունի գլխի սալջարդ։ Տիրայր Մուրադյանն ասում է, որ բռնություն գործադրած ոստիկանների լուսանկարները կան, որոնք շուտով կհրապարակվեն։