Կառուցապատողը, որպես կաշառք, էժան բնակարաններ է առաջարկել. Քիմիայի ինստիտուտի փոխտնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Կառավարությունը պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի և հիմնովին փոխի իր դիրքորոշումը գիտության հանդեպ»,- բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։

«Դիմել ենք ԿԳՄՍ նախարարին, մեզ ընդունեց երեք օր առաջ։ Նախկինում էլի ենք հանդիպումներ ունեցել նախարարի հետ։ Այս ամենի գործառույթն իրականում քաղաքապետարանի և քաղաքաշինության կոմիտեի հսկողության տակ են։ ԿԳՄՍ-ից պարզապես խորհուրդ են հարցնում, դեմ լինի, թե կողմ, իրենք իրենց գործերն առաջ են տանում»,- նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ընթացող շինարարության աղմուկի պատճառով աշխատելն անհնար է։ «Այնտեղ ստորգետնյա ավտոկայանատեղի է լինելու՝ 200 ավտոմեքենայի համար, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան են փորելու։ Բուն շինարարության ընթացքում խաթարվելու է ինստիտուտի բնականոն աշխատանքը։

Կառավարությունը կարող է թույլվություն չտրամադրել, հետ գնել տարածքը կամ տրամադրել այլ տարածք։  Սա 2007թ. տեղի ունեցած անօրինական գործարքի հետևանք է: Կորցնելու ենք գիտության համար մի անգին կենտրոն, որը հետագայում չենք կարողանալու ունենալ»,- նշեց փոխտնօրենը։

Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ կառուցապատողը, որպես կաշառք, էժան բնակարաններ է առաջարկել երիտասարդ բողոքի ակցիա անողներին. «Տեսան, չէ, ջահելներին համոզել չի լինում, ասացին՝ մենք ինչ ուզենք, կանենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: