Ամպագոռգոռ հայրենասիրություն է՝ թուրքի լրտես ես, գող ես․ շատ ցավալի է՝ մեր սխալներից չենք սովորում․ Աշոտ Ոսկանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը դիվանագետ, փիլիսոփա Աշոտ Ոսկանյանի հետ․

-Պարո՛ն Ոսկանյան, խաղաղության դարաշրջան բացելու իշխանությունների թեզը կա՛մ քննադատում են, կա՛մ ծաղրում՝ ասելով, որ այն չափազանց ուշացած է, որ աղետի գնով բերված խաղաղությունն արժանապատիվ չի կարող լինել, պետք է զարգանալ՝ չզիջելով որևէ հարցում, դառնալ բերդ-ամրոց, պետք է հզորանալ և հետ բերել մեր կորցրած տարածքները։ Այդուհանդերձ, ՀՀ-ի ռեսուրսները մեզ ստիպում են որոշակի քաղաքականություն որդեգրել՝ գնալ առճակատումների, հարկադրանքների կամ, գոնե, հակառակորդների օրակարգերից նվազ վնասներով դուրս գալ։ Ո՞րն է Ձեր տեսակետը։

-Այստեղ փոքր-ինչ անկեղծ լինեմ, գուցե՝ ավելի շատ անկեղծ, քան արժեր։ Արցախյան պատերազմի և գործողությունների կապակցությամբ մեզանից շատերը մեծագույն ցնցում ապրեցին։ Հիմա երբ ես հետին թվով մտածում եմ, թե ինչու էր իմ ցնցումն այդքան մեծ, ես գալիս եմ այն համոզման, որ ո՛չ միայն մեր՝ մեծ կորուստներ տալու պատճառով, այլև այն պատճառով, որ մենք կորցրեցինք տարածաշրջանի հետ խաղաղ գոյակցության իսպառ հնարավորությունը։

Երբ դուք ուզում եք տարածաշրջանում ձևավորել լավից վատից հարաբերություններ՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի հետ, դուք պետք է ունենաք լծակներ։ Առաջ մենք այդ լծակներն ունեինք, և այդքան ցավալի չէր այն, որ մարդիկ չեն անում մի բան, որը դու ճիշտ չես համարում, ասում ես՝ լավ, ուրիշները կանեն, մի բան է արդեն, երբ այնպես է ստացվում՝ դուք կորցնում եք բոլոր լծակները, որոնց միջոցով որևէ մեկը կարող էր դա անել։

-Հայտնվել ենք առանց լծակների վիճակում՝ արտաքին հարաբերություններում, և դա ի՞նչ հետևանքներ է ենթադրում։

-Ես, իհարկե, խաղաղության կողմնակից եմ, բայց մեծ կասկածներ ունեմ՝ մի քիչ վաղ է խոսելը խաղաղության դարաշրջանի մասին։ Եթե դուք ուզում եք հասնել խաղաղության որևէ մեկի հետ, ապա դա նշանակում է, որ դուք նրան դա պետք է պարտադրեք ինչ-որ ձևով։ Չեք կարող թշնամուն չպարտադրված խաղաղություն տալ։ Եթե գնում եք բախման, ցույց եք տալիս ձեր թուլությունը, հիմա թուլությունից հետո գալիս ասում եք՝ ես ուզում եմ խաղաղության դարաշրջան։ Ո՞նց։ Այդ նույն բաները մենք արդեն տեսել ենք․ երբ Առաջին հանրապետության վերջին օրերին հայկական բանակը ջախջախվում էր, գալիս է Առաջին հանրապետության կառավարությունը կանգնում է Ալեքսանդրապոլի դաշնագիրն ստորագրելու առջև, իրենք բերում են մի լավ ծրագիր են տալիս, որ եկել ենք ստորագրելու, էս էլ պիտի մերը լինի, սա էլ, Ղարսն էլ։ Թուրքն ասում է՝ այ հոգուտ մատաղ, կներեք, էս ի՞նչ եք խոսում։ Ավելին՝ ասում է, որ չէին ուզում Կարսը վերցնել, ուզում էին Սարիղամիշում կանգնել, բայց դուք գնացիք մինչև վերջ, դուք եկաք ջախջախվեցիք, ինչ կարող էիք՝ եկաք հանձնեցիք, հիմա եկել եք՝ ջախջախված դիրքից ասում եք՝ ուզում եք Կարսը վերցնե՞նք։ Հիմա ո՞նց եք դա ասում։ Մենք պետք է նախևառաջ հասկանանք՝ մենք պետք ունենք լծակների։ Առանց լծակների դուք ոչ մի խաղաղության չեք հասնի։

-Սարսափելի է, որ մենք մեր պատմությունից չենք սովորում։ Եթե նույն Առաջին հանրապետության գոյության երկու-երեք տարվա պատմությունը սովորեինք, դասեր քաղեինք, այսպիսի վիճակում չէինք հայտնվի։

-Միակ շրջանը, որ փորձում էինք քննադատաբար վերաբերվել մեր անցյալին, 88-ից մինչև 98 թվականներն էին։ Դա խափանվեց, որովհետև դժվար է կոտրել այդ մեծ իներցիան՝ պարզունակ հայրենասիրության մեծագույն իներցիան։

Հայտնվել էին մի խումբ մարդիկ, որ իրենց քաղաքականությունը կառուցում էին անցյալի քննադատական վերլուծության հիման վրա՝ սա սխալ ենք արել, եկեք այդ սխալները չկրկնենք։ Սովորելու ձգտում կար։ Դա փոխարինվեց ամպագոռգոռ հայրենասիրությամբ, որը մինչև օրս շարունակվում է։ Մեր բոլոր խոսակցությունները հիմա հանգում են պարզ դիլեմայի՝ կամ դու թուրքի լրտես ես, կամ դու հների գողության տերն ես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան