Ադրբեջանի բանակում ձերբակալություններ են․ ՀՀ-ն պիտի փոխի մարտավարությունը, եթե Թուրքիան Բաքվին ինտեգրի ՆԱՏՕ-ին․ Արմինե Մարգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 10:47
Թրամփ-Սի բանակցություններ Պեկինում. Չինաստանի ղեկավարը զգուշացրել է Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության մասին
14.05.2026 | 10:47
Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա ու 236 մլն դրամ
14.05.2026 | 10:39
Վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող ավտոբուսները ուշացումով կաշխատեն
14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 14-ի դրությամբ
14.05.2026 | 10:03
Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.05.2026 | 09:53
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության 2027-2029 թթ. ծախսային ծրագիրը
14.05.2026 | 09:38
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը
14.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ․

Ադրբեջանը Թուրքիայի հետ վավերացրեց «Շուշիի հռչակագիրը». երրորդ կողմի հարձակման դեպքում պարտավորվում են պաշտպանել միմյանց: Հայաստանն ինչի՞ վրա կարող է հույսը դնել մեծ էսկալացիայի պարագայում, ռազմական բաղադրիչի վրա արդյո՞ք կարող է հույս դնել, թե՞ մեր հույսն այն է, որ ուժային կենտրոնները դիվանագիտական ճնշմամբ մատ թափ կտան Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ ասելով՝ Հայաստանի վրա չի կարելի հարձակվել:

-Հույս դնել, իհարկե, չենք կարող և չպետք է դնենք որևէ ուժային կենտրոնի վրա, այս պարագայում ուղղակի պետք է իրապես հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը, որ կարող են սպառնալ: «Շուշիի հռչակագրում» 3-4 անգամ Հայաստանը ընդգծվում է, «օկուպանտ» ձևակերպումն է տրվում, և այն որ, այդ հռչակագիրը բարձրագույն մակարդակի փոխգործակցային ձևաչափեր է սահմանում և անհրաժեշտություններ են ներկայացվում, սա նույնպես անհերքելի փաստ է: Թուրքիան և Ադրբեջանը համախմբում են իրենց բոլոր՝ և՛ նյութական, և՛ մարդկային ռեսուրսները:

Ռազմական և քաղաքական ռեսուրսները, որոնք պետք է սպասարկեն իրենց դաշնակցային հարաբերություններին:

– Դաշնակցային հարաբերություններին, ընդ որում՝ շեշտվում է նաև Սփյուռքում ռեսուրսների համատեղ օգտագործման մասին, թուրքական աշխարհի տեսլականի մասին է ընդգծվում: Այս ամեն ինչը մեկ անգամ ևս գալիս է փաստելու, որ նույնիսկ պատերազմի ժամանակ մեր առաջնային խնդիրը չի եղել Ադրբեջանը, այլ եղել է Թուրքիան, որովհետև Ադրբեջանը գործել է Թուրքիայի թողտվությամբ և ուղղորդմամբ՝ հասկանալով, որ Թուրքիան իր թիկունքին է: Ես հենց սրանով եմ պայմանավորում այն, որ մենք ներկայիս մեկնարկած գործընթացները, որոնք միտված են Թուրքիայի հետ երկխոսություն ծավալելու, մեզ համար ունեն մեծ նշանակություն:

Որովհետև այն զսպման մեխանիզմը, որի վրա հույս էինք դրել, օրինակ, որ Ռուսաստանը Թուրքիային կարգելի միջամտել և Ադրբեջանին թույլ չի տա հարձակվել, չգործեց:

-Գիտեք՝ տպավորություն ունեմ, որ արդեն բավական ժամանակ է՝ գնում է Ադրբեջանին գեղեցիկ փաթեթավորելու գործընթաց: Եվ այս «Շուշիի հռչակագիրը» գալիս է այդ փաթեավորման գործընթացն առաջ տանելու: Ադրբեջանի երեք բարձրաստիճան զինվորականներ կալանավորվեցին, դա տեղի է ունենում բանակի արդիականացման գործընթացի շրջանակներում:

Թուրքական մոդելի կյանքի կոչմանն է միտված:

-Այո, բայց մի կարևոր հանգամանք կա, որ պիտի հաշվի առնենք: Գոյություն ունի ՆԱՏՕ-ի ծրագիր, որին Ադրբեջանը չի մասնակցում և չէր կարող մասնակցել, որովհետև այս ծրագիրը պահանջում է ունենալ հանրությանը հաշվետու, թափանցիկ, ժողովրդավարական, քաղաքացիական վերահսկողության տակ աշխատող զինված ուժեր, պաշտպանական համակարգ:  Մենք հասկանում ենք, որ այս ձերբակալություններն արվում են բանակի վերազինման, կոռուպցիայից զերծ պահելու քողի ներքո: Այսինքն՝ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, փորձում է Ադրբեջանին այնպես փաթեթավորել, որ հնարավոր լինի Ադրբեջանի ինստիտուցիոնալ ինտեգրումը ՆԱՏՕ-ին: Եթե սա տեղի ունենա, Հայաստանը պետք է փոխի մարտավարությունը, որովհետև Ադրբեջանի հետ արդեն Արևմուտքն է սկսելու այլ կերպ խոսել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան